
1917 թ.: Պետրոգրադի ձյունե փողոցներով անցնում են մարդիկ՝
անիծելով հեղափոխությունը և բոլշևիկներին: Ինչ-որ մեկը՝ հավանաբար գրող, խոսում է դավաճանված
Ռուսաստանի մասին:
Գիշերային քաղաքով անցնում է զինվորների 12 հոգանոց ջոկատը:
Պատրաստ են կրակել անցյալի ուղղությամբ, խրճիթավոր Ռուսաստանի, հաստահետույք Ռուսաստանի
ուղղությամբ՝ հանուն նոր Ռուսաստանի: Պարսավում են իրենց ընկերոջը՝ Վանկային, որը կապվել
է հարուստ Կատկայի հետ, իրենց սուրբ հեղափոխական գործը պաշտպանելու փոխարեն: Բուրժուաների
կործանումը, սակայն, նրանք խնդրում են Աստծուց:
Վանկան և Կատկան սայլակառքով ուրախ անցնում են Պետրոգրադի
փողոցներով: Զրուցում են: Վանկան հիշեցնում է ընկերուհուն անբարոյական անցյալի մասին,
երբ նա սպաների ձեռքից անցնում էր զինվորների ձեռքը: Աղջկա մարմնի վրա կան բազմաթիվ
սպիացած վերքեր: Հիմա ժամանակն է, որ աղջիկը մեղսագործի իր՝ Վանկայի հետ: Բախվում են
տասներկուսի ջոկատին: Կառապանը կարողանում է դուրս բերել Վանկային, սակայն Կատկան կրակված
գլխով պառկած է մնում ձյան վրա:
Ջոկատը շարունակում է խրոխտ առաջ քայլել: Միայն Կատկային
սպանող Պետրուխան է տխուր: Մի ժամանակ Կատկան եղել է իր սիրուհին: Սակայն ընկերները
քննադատում են նրան: Ժամանակը չէ:
Պետրուխային տանջում են խառը մտքերը: Նա աղոթում է սպանված
ընկերուհու հոգու համար: Մտադիր է նոր սպանություններով ցրել մտքերը: Բուրժուան թանկ
կվճարի իրեն: Ցրտում է: Բուք է բարձրանում: Պետրուխան հիշում է Աստծուն: Ընկերները
հիշեցնում են նրան, որ իր ձեռքերն արդեն արյան մեջ են, չարժե հույս դնել Աստծո վրա:
Տասներկուսի քայլքը դառնում է հավերժական, նրանք խրոխտ պատրաստ
են հակահարված տալ ցանկացած թշնամու: Ջոկատի ետևից է վազում մի շուն (հին աշխարհի սիմվոլը):
Զինվորները սպառնում են նրան սվիններով: Խավարի մեջ տեսնում են աղոտ կերպարանք: Սկսում
են կրակել: Սակայն կերպարանքը չի անհետանում և հայտնվում է նրանց առջևում: Եվ այսպես,
ջոկատի ետևից քարշ է գալիս շունը, իսկ առջևից արյունոտ դրոշը ձեռքին՝ Քրիստոսը…
Տես նաև Միխայիլ Բուլգակով Շան սիրտը, Բորիս Պաստերնակ Դոկտոր Ժիվագո և Վլադիմիր Մայակովսկի Փայտոջիլը
Ալեքսանդր Բլոկ | Տասներկուսը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 02, 2015
Rating:
