Սանտա Կլաուս


Սանտա Կլաուսի նախատիպը Նիկոլաուս Հրաշագործն է: Սուրբը հայտնի էր իր բարեգործությամբ և անանուն նվերներով: Սկզբնապես դեկտեմբերի 6-ին՝ սուրբ Նիկոլաուսի օրը, Եվրոպայի երկրներում ընդունված էր նվերներ անել միմյանց նրա անունից: Ռեֆորմացիայի ժամանակ, երբ չէր խրախուսվում սրբերի պաշտամունքը, Գերմանիայում նվերները հանձնվում էին մանուկ Քրիստոսի անունից:
Նիդեռլանդներում սուրբ Նիկոլաուսի հետ կապված ավանդույթը պահպանվում է ավելի երկար: Նվերները, սակայն, հանձնում են դեկտեմբերի վերջին, որը համընկնում է Սուրբ Ծննդյան տոներին: Հենց հոլանդացի գաղութարարներն են Ամերիկա բերում սուրբ Նիկոլաուսի մասին պատկերացումները:
Ամերիկացի գրող Վաշինգտոն Իրվինգը 1809 թ. գրում է «Նյու Յորքի պատմությունը» գիրքը, որտեղ պատմում է քաղաքի հոլանդական կառավարման տարիների բարքերի և ավանդույթների, այդ թվում նաև սուրբ Նիկոլաուսի տոնի մասին:
1823 թ. գրող Կլեմենտ Քլարկ Մուրը հրատարակում է «Սուրբ Ծննդյան նախորդ գիշերը կամ սուրբ Նիկոլաուսի այցը» պոեմը, որի մեջ պատմում է Սանտա Կլաուսի՝ հեքիաթային կերպարի մասին, որը նվերներ է բաժանում երեխաներին:
Սանտա Կլաուսն իր արտաքին տեսքը պարտական է ամերիկացի նկարիչ Թոմաս Նաստի վրձնին, ով 1863 թ. օգտվում էր այդ կերպարից իր քաղաքական ծաղրանկարներում: Հենց նկարիչն է հետագայում պատկերազարդ գրքաշար պատրաստում երեխաների համար, որտեղ ներկայացնում է Սանտա Կլաուսի կենցաղի, բնակավայրի և հագուստի մանրամասները: Նա օժտել է իր հերոսին սեփական արտաքինի մի շարք գծերով՝ կարճահասակություն, պարարտություն, բեղեր և մորուս:
Հենց Նաստն է իր նկարներում պատկերել Սանտա Կլաուսի մշտական ուղեկիցներին՝ ինը եղջերուներին:   

Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Ձյունե թագուհի
Սանտա Կլաուս Սանտա Կլաուս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:14:00 Rating: 5
Технологии Blogger.