Համո Սահյան «Հայաստան ասելիս»



Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է


Կլինեմ, կմնամ այսպես
Համո Սահյան «Հայաստան ասելիս» Համո Սահյան «Հայաստան ասելիս» Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:29:00 Rating: 5
Технологии Blogger.