
ԱՄՆ: Դեպքերը տեղի են ունենում Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական
պատերազմի (1861-1873 թթ.) տարիներին: Երիտասարդ
Սքարլետ Օհարան՝ կիսով իռլանդուհի, կիսով ֆրանսուհի, կարողանում է հեշտությամբ գերել
տղամարդկանց: Էշլի Ուիլկսը նույնպես սիրում է նրան, թեպետ ամուսնության առաջարկ է արել
նրա զարմուհուն՝ Մելանիին, որին Սքարլետը անբարետես է համարում: Սակայն Սքարլետի խոստովանությունը
լսելով Էշլին ասում է, որ չնայած իր զգացմուքներին ստիպված է պահել խոստումը և ամուսնանալ
Մելանիի հետ: Տեսարանին ծածուկ ականատես է լինում Ռետ Բաթլերը: Նրա մասին սկսում են
բամբասել Էշլիի և Մելանիի քույրերը: Ցանկանալով առաջացնել նրանց խանդը և վրեժ լուծել,
ընդունում է Չարլզ Համիլտոնի ամուսնության առաջարկը, որը Մելանիի եղբայրն է և Էշլիի
քրոջ ընտրյալը: Երկու շաբաթից ամուսնանում է նրա հետ: Սկսվում է պատերազմը, և Համիլտոնը,
մեկնելով ճակատ, մեռնում է կարմրուկից: Սքարլետը որդի է ունենում: Ապրում է ամուսնու բարեկամների մոտ՝ հույս ունենալով մոտ լինել Էշլիին: Այստեղ հանդիպում
է Ռետին, որը թույլ չի տալիս նրան ընկճվել և արթնացնում է հավատը կյանքի հանդեպ: Էշլին
նույնպես ճակատ է մեկնում և նրանից չկան լուրեր, իսկ Ռետը, առաջարկելով Սքարլետին դառնալ
իր սիրուհին, ստանում է մերժում: Ատլանտան պաշարվում է: Մարդիկ լքում են քաղաքը և այնպես
է ստացվում, որ երբ Մելանիի մոտ սկսվում են երկունքի ցավերը, նրա կողքին է լինում միայն
Սքարլետը, որն էլ ընդունում է ծննդաբերությունը: Այդ ընթացքում Ռետը նույնպես զինվորագրվում
է և մեկնում է ճակատ: Սքարլետը Մելանիի և երեխաների հետ վերադառնում է հայրենի Թարա,
որտեղ իմանում է, որ մայրը մահացել է, իսկ հայրը ցնորվել: Սքարլետը գլխավորում է պլանտացիան:
Այստեղ է գալիս Էշլին: Կուտակված պարտքերը ստիպում են Սքարլետին դիմել հարուստ Ռետի
օգնությանը: Ատլանտայում նա իմանում է, որ Ռետը բանտում է: Չկարողանալով համոզել Ռետ
Բաթլերին, հուսալքված, նա ամուսնանում է Ֆրենկ Քեննեդիի հետ: Նրանք ունենում են դուստր:
Սքարլետը հաջողությամբ զբաղվում է Ֆրենկի գործերով: Նա Ատլանտա է բերում Մելանիի ընտանիքը՝
Էշլիի կողքին լինելու համար: Մի օր անտառում նրա վրա են հարձակվում փախստական նեգրերը:
Ամուսինը՝ Ֆրենկը, Կու-կլուկս-կլանի կազմում մասնակցում է նեգրերի ճամբարի վրա հարձակմանը
և զոհվում է: Նրա թաղման հաջորդ գիշերը Ռետը ամուսնության առաջարկ է անում Սքարլետին:
Վերջինիս համար սկսվում է նոր կյանք: Ռետից նա դուստր է ունենում, որին ամենաշատն է
սիրում: Սակայն երեխան մեռնում է՝ վայր ընկնելով իր ձիուց: Սա ստիպում է Ռետին և Սքարլետին
հեռանալ իրարից:
Երկրորդ հղիությունը դառնում է Մելանիի մահվան պատճառ: Մեռնող
Մելանին ասում է Սքարլետին, որ Ռետը սիրում է նրան: Սքարլետը հասկանում է, որ իրականում
երբեք չի սիրել Էշլիին և որ վաղուց սիրում է Ռետ Բաթլերին: Համոզված լինելով, որ նրանց
մոտ ամեն ինչ առջևում է և ամեն ինչ լավ կլինի, նա շտապում է խոստովանել իր զգացմունքը
Ռետին: Սակայն Ռետն ասում է, որ իր զգացմունքը մեռել է: Սքարլետը չի կարող հաշտվել
այդ մտքի հետ և մտադիր է վերադարձնել նրան: «Վաղը ես կգտնեմ Ռետին վերադարձնելու եղանակը:
Չէ՞ որ վաղը կլինի նոր օր»:
Տես նաև Ջեյն Օսթին Հպարտություն և նախապաշարմունք, Շարլոտ
Բրոնտե Ջեյն Էյր և Հարիեթ Բիչեր Սթոու Քեռի Թոմասի խրճիթը
Մարգարետ Միտչել | Քամուց քշվածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 19, 2016
Rating:
