
Գործողությունը տեղի է ունենում 1850-1853 թթ.: Երգչախումբը
պատմում է քաջարի ավազակ Խոակին Մուրյետայի մասին, որի ուրվականը մինչ այժմ սավառնում
է Կալիֆորնիայի վրա: Ազտարար չիլիացին գտել է իր վախճանը օտարության մեջ: Թերթ վաճառող
տղաները բղավում են, որ Կալիֆորնիայում ոսկե տենդ է: Վալպարաիսոյի նավահանգիստ են գալիս մարդիկ երկրի բոլոր ծայրերից: Նրանց ձգում է ապահով
կյանքի հեռանկարը: Բեմի վրա նավ է կառուցվում: Մաքսավոր Ադալբերտո Ռեյեսը Եռամատ Խուանից
պահանջում է բազում փաստաթղթեր: Սակայն Մուրյետան համոզում է նրան իրենց միանալ և Կալիֆորնիայում
ոսկի փնտրել:
Երգչախումբը պատմում է, թե ինչպես ճանապարհին Խոակին Մուրյետան
կարողանում է շահել Թերեսայի բարեհաճությունը: Հենց նավի վրա էլ տեղի է ունենում նրանց
հարսանիքը: Խնջույքի ընթացքում նավասենյակից լսվում է սիրահարների զրույցը: Հետագա
բեմական գործողության ողջ ընթացքում Մուրյետան և Թերեսան չեն հայտնվում բեմում: Երբեմն
երևում է Մուրյետայի ստվերը:
Երևում է Սան Ֆրանցիսկոն: Երգչախումբն ասում է, որ չիլիացիները
առաջինն են ժամանում փողի, հարստության և ոսկու երկիր: «Իրարանցում» պանդոկում քիչ
է մնում լուրջ վեճ ծագի չիլիացիների և ամերիկյան ռենջերների միջև: Երբ յանկիները հեռանում
են, հայտնվում է սև ձիավորը, որն ասում է, իբր Սակրամենտոյում յանկիները սպանել են
չիլիացիների և մեքսիկացիների: Նրանց վերաբերում են ինչպես նեգրերի և չեն ճանաչում նրանց
իրավունքները: Սակայն չիլիացիները շատ չեն տխրում: Շուտով խնջույքը շարունակվում է,
աղջիկները սկսում են ստրիպ-շոուն: Աճպարարը ցույց է տալիս ֆոկուսներ և արդյունքում
չիլիացիները մնում են առանց ժամացույցների և դրամապանակների:
Երգչախումբը նկարագրում է ոսկի փնտրողների ծանր աշխատանքը:
Խոակինը երազում է շատ ոսկի գտնել և վերադառնալով հայրենիք, բաժանել այն աղքատներին:
Սակայն սպիտակամորթների հրոսակախումբը նրանց դեմ ահաբեկչություն է ծրագրում: Հարձակումներից
մեկի ժամանակ նրանք բռնաբարում և սպանում են Թերեսային: Կնոջ դիակի վրա Մուրյետան երդվում
է լուծել վրեժը և այդ օրվանից դառնում է ավազակ:
Ձիու վրա նստած Մուրյետան ահ է սփռում շուրջ բոլորը: Նա սպանում
է անիրավ գրինգոներին: Նրան են միանում նաև Ռեյեսը և Եռամատը: Միանում են նաև ուրիշները:
Կազմվում է ջոկատ: Ավազակները հարձակվում են սայլակառքի վրա, որի յոթ ուղևորներից երեքը
կանայք են: Խլում են նրանցից ոսկու պարկերը և բաժանում տեղաբնակներին:
Երգչախումբը պատմում է հուլիսյան ողբերգական երեկոյի դեպքերը:
Մուրյետան ծաղիկներ է բերում կնոջ գերեզմանին: Իսկ սպիտակամորթների ջոկատը դարան է
մտնում: Խոակինը անզեն է: Նրան սպանում են, իսկ հետո կտրում գլուխը, որ հարություն
չառնի: Նրա գլուխը դրվում է շուկայի կենտրոնում և այն տեսնելու համար մարդիկ մանրադրամ
են վճարում:
Չիլիացի տղամարդիկ որոշում են գողանալ Մուրյետայի գլուխը
և թաղել Թերեսայի կողքին:
Շարժվում է թաղման թափորը: Եռամատը և Ռեյեսը տանում են Մուրյետայի
գլուխը: Գլուխը ցավ է հայտնում, որ հաջորդ սերունդներին չի հասնի իր մասին ողջ ճշմարտությունը:
Նա շատ չարիք է գործել, թեպետ գործել է նաև բարի գործեր: Սպանված կնոջ կարոտն էր ստիպում
նրան շրջել երկրով մեկ և իր պատիվը աստղ էր իր գլխավերևում: Երգչախումբը եզրակացնում
է, որ Մուրյետան շատ խիզախ է ապրել: Սակայն նա դատապարտված էր: Սլանում է հեծյալը հորինվածքի
և իրականության արանքով:
Տես նաև Ֆեդերիկո Գարսիա Լորկա Արյունոտ հարսանիք, Գաբրիել
Գարսիա Մարկես Գնդապետին ոչ ոք չի գրում և Խուլիո Կորտասար Վիճակախաղ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Պաբլո Ներուդա | Խոակին Մուրյետայի աստղը և մահը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 23, 2016
Rating:
