
Շատոբրանը նշում է, որ «Քրիստոնեության հանճարը»
գրքի նպատակն
է «...ապացուցել, որ երբևէ գոյություն
ունեցած բոլոր կրոններից, քրիստոնեությունը
ամենաբանաստեղծականն է,
ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու
օգտակարը ազատության, արվեստների և գրականության համար...»։
Շատոբրիանի մայրը ժամանակին
ուզում էր, որ որդին դառնա հոգևորական: Նա դառնում է զինվորական, սակայն ներքին կրոնական
օրգանը օգնում է նրան պահպանել ողջ կյանքում հայացքի այն սթափությունը և խորաթափանցությունը,
որն ավելի շատ հատուկ է կրոնական մարդուն:
Ֆրանսիական հեղափոխությունը,
որը սկզբնական փուլում հիշեցնում էր ռաբլեական շքահանդես, իրականում գուժում է մարդկության
հոգևոր կառուցվածքի էական վերափոխություն:
«Անցյալի և ապագայի բախումը
թույլ չի տալիս ձանձրանալ. Մարդկությունը վռնդել է ուսուցիչներին և գնացել է արձակուրդ»:
Հակառակ ֆրանսիացի լուսավորիչների,
որոնք փառաբանում էին մարդկային բանականությունը, Շատոբրիանը պաշտպանում է միստիկական
ինտուիցիան: Հակառակ ազատական ու անբռնազբոս գոյության հավատամքի նա կարևորում է հնազանդության
և խոնարհության իդեալը:
«Քրիստոնեության հանճարի» լույսընծայումից հետո
ֆրանսիական գրականության մեջ աճում է հետաքրքրությունը քրիստոնեական արժեքների և կյանքի միստիկ վերապրման նկատմամբ: Այն սնում է
ռոմանտիզմի
իդեալը, ահա ինչու Շոտոբրիանը իրավամբ համարվում է ռոմանտիզմի նախակարապետներից մեկը։
Ետմահու լույս
տեսած «Անդրշիրիմյան հուշեր» (1848-1850) բազմահատոր գիրքը
գրողի գեղագիտական ու փիլիսոփայական հայացքների հանրագումարն է։ Շատոբրիանին հատուկ է հարուստ
բառապաշարը, ընդգծված
բանաստեղծականությունը, բնապատկերների գունեղ վերարտադրությունը և
բարձր գրական ոճը։
Տես նաև
Վիկտոր Հյուգո
Թշվառները, Ժան Ժակ Ռուսո
Յուլյա կամ
նոր Էլոիզ և Ժորժ
Սանդ Ինդիանա
Ռընե Շատոբրիան | Քրիստոնեության ոգին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 26, 2016
Rating:
