Օ'Հենրի | Վերջին տերևը | համառոտ


Երկու երիտասարդ նկարչուհիներ՝ Սյուն և Ջոնսին, բնակություն են հաստատում Նյու Յորքի Գրինվիչ թաղամասի տներից մեկում, որտեղ հնուց արվեստի մարդիկ են ապրում: Ջոնսին թոքաբորբ է հիվանդանում: Բժիշկը չի հուսադրում՝ ասելով, որ աղջկա ապաքինման հեռանկարներն աղոտ են: Կլավանա, եթե ուզենա ապրել: Բայց Ջոնսին կորցրել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Պառկել է անկողնում, նայում է պատուհանից և հաշվում է ծառից ընկնող տերևները: Ջոնսին համոզված է, որ երբ ընկնի վերջին տերևը, նա կմեռնի:
Սյուն ընկերուհու վատ մտքերի մասին պատմում է ծեր նկարիչ Բերմանին, որն ապրում է մի հարկ ներքև: Սա երկար տարիներ է, ինչ փորձում է գլուխգործոց ստեղծել, սակայն նրա մոտ չի ստացվում: Լսելով Ջոնսիի մասին ծերուկը բարկանում է և հրաժարվում է բնորդություն անել Սյույի համար, որը նկարում է ոսկի որոնողի:
Հաջորդ առավոտյան պարզվում է, որ ծառին միայն մեկ տերև է մնացել: Ջոնսին հետևում է, թե ինչպես է այդ տերևը դիմադրում քամուն: Մութն ընկնում է, սկսում է անձրևել, քամին ավելի ուժեղ է փչում և Ջոնսին չի կասկածում, որ առավոտյան այլևս չի տեսնի այդ տերևը: Բայց աղջիկը սխալվում է: Առավոտյան նա մեծ զարմանքով հայտնաբերում է, որ քաջ տերևը շարունակում է պայքարել վատ եղանակի և քամու դեմ: Դա ուժեղ տպավորություն է թողնում Ջոնսիի վրա: Նա ամաչում է իր փոքրոգությունից և տենչում է ապրել: Նրան այցելած բժիշկը բարելավում է գրանցում: Սակայն նրա կարծիքով ապրելու և մեռնելու հնարավորությունները հավասար են: Ավելացնում է, որ մի հարկ ներքևում մեկն էլ թոքաբորբ է հիվանդացել և նրա վիճակն անհույս է: Հաջորդ օրը բժիշկը նույնպես գալիս է և ասում է, որ Ջոնսին ավելի լավ է: Երեկոյան Սյուն ասում է Ջոնսիին, որ հիվանդանոցում մահացել է ծերունի Բերմանը: Նա հիվանդացել է հենց այն գիշեր, երբ հորդառատ անձրև էր և ծառը կորցրեց իր վերջին տերևը: Բերմանը այդ ժամանակ կպցրեց ճյուղին նոր տերև, բայց ինքը անձրևի տակ մնաց, թրջվեց և հիվանդացավ: Նա այդուհանդերձ ստեղծեց իր գլուխգործոցը:

Օ'Հենրի | Վերջին տերևը | համառոտ Օ'Հենրի | Վերջին տերևը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 27, 2016 Rating: 5
Технологии Blogger.