Հակոբ Պարոնյան | Քաղաքավարության վնասները | համառոտ


Մարդու մեջ կա մի բռնավոր, որը գործում է անգամ նրա բնության  դեմ: Դա քաղաքավարությունն է: Կան դրա բազում օրինակները: Հյուր գնալով և ընթրիքից հետո վքնելով, Պապիկ աղան ուզում է մի փոքր քնել ու հանգստանալ: Բայց արգելված է: Ուզում է շալվարի կոճակը թուլացնել: Արգելված է: Նրան սկսում են սիգար առաջարկել, խնձոր առաջարկել, մեղադրել, որ առույգ չէ, որ ուրիշի տանը այդպես չէր անի: Ասում են՝ Պապիկ աղա, մի քիչ քայլիր, որ քունդ փախչի: Խաղ են առաջարկում: Ծեր մարդուն բռնի ստիպում են պարել: Խեղճը, երբ տուն է հասնում, քունը փախչում է, չի կարողանում քնել: Քունը տանում է այն ժամանակ, երբ արդեն արթնանալու ժամն է: Պիտի գնա գործերով:  Քաղաքավարությունը արգելում է հոգնածության պատճառով մնալ տանը: Ուտելու ժամանակ չունի, որովհետև ժամադրված է:
Մեկ ուրիշ օրինակ: Շաբաթ օր է: Գասպար աղան պիտի ածիլվի: Սափրիչի մոտ է գնում: Զգուշացնում է, որ իր մազը սարթ է, սուր ածելի է հարկավոր: Սափրիչը պատասխանում է՝ սափրիչ կա իր գործը գիտի, սափրիչ էլ կա՝ ոչ: Սկսում է ածիլել և իսկույն թույլ տալիս առաջին արյունահեղությունը: Սափրիչը մերթ չիբանն է պատճառ բռնում, մերթ կոր մազը, մերթ Գասպարի գլխի սխալ թեքումը: Վերջում խեղճի ողջ դեմքը արյունլվա է անում: Հետո էլ այրող օծանելիքով չորացնում է դեմքը: Ուզում է անցնել Գասպարի մազերին, բայց աղան փախչում է:
Մեկ ուրիշ օրինակ: Սեդրաք աղան գնում է կոշկակարի խանութ: Պատվիրում է մի զույգ կոշիկ: Կոշկակարը խոստանում է, որ մոդայիկ կոշիկ կկարի: Մի քանի օրից Սեդրակ աղան նորից խանութ է գնում: Կոշկակարի աշակերտը Սեդրաք աղային դեմ է տալիս կոշիկները: Աղան ասում է, որ փոքր են: Կոշկակարը սկսում է համոզել, որ ընդհակառակը՝ մեծ են: Ստիպում է, որ ոտքը ուժեղ մտցնի կոշիկի մեջ: Սկսում է մեղադրել Սեդրակ աղային, որ նրա ոտքերը քրտնած են, ահա ինչու կոշիկները ոտքին չեն լինում: Երկու աշակերտները ուժ են տալիս, որ օգնեն Սեդրակ աղային: Վերջինս պաղատում է, որ ինքը մոդայիկ կոշիկ չէր ուզում: Կոշկակարը նրան մեղադրում է բծախնդրության մեջ: Երբ աներևակայելի ջանքերից հետո կոշիկները հագնում է, նրան սկսում են համոզել, որ կարևորը մինչև տուն հասնելն է: Հետո կոշիկները կբացվեն: Ցավից արտասվելով Սեդրակ աղան ճանապարհին որոշում է հանել կոշիկները: Չի հաջողվում: Սրճարանի սպասավորին է խնդրում, որ իրեն օգնի: Սպասավորը նույնպես չի կարողանում: Մի որոշ ժամանակ անց միացյալ ջանքերով ի վերջո հանում են կոշիկները և Սեդրակ աղան հագնում է իր հին կոշիկները, որոնք վերցրել էր հետը: Հաջորդ օրը լաստիկ է գնում և հագնում ցավացող ոտքերին: Բայց նրան սկսում են մեղադրել խայտառակության մեջ: Հասարակության մեջ հարկավոր է մոդայիկ կոշիկ հագնել: Սեդրաք աղան համոզվում է, որ քաղաքավարությանը չեն հակառակվի: Հանում է լաբճինները և ընդունում է մոդային համաձայն կոշիկները և դրանց հարվածները:

Հակոբ Պարոնյան | Քաղաքավարության վնասները | համառոտ Հակոբ Պարոնյան | Քաղաքավարության վնասները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:59:00 Rating: 5
Технологии Blogger.