
I
Ահա ծառն է հառնել: Օ, հարաճում
անբիծ:
Օրփեոսն է երգում: Օ, ծառն
ականջի մեջ:
Լռություն է: Սակայն նույնիսկ
լռությունից
նոր սկիզբ է հառնում, այլափոխումն
անվերջ:
Գազաններն են մղվում անտառներից
անանց,
և որջերից խաղաղ, թաքստոցից,
բնից,
հետևում են նրան, բայց ոչ նենգությունից,
ոչ էլ վախից, որը պարուրել
է նրանց,-
այլ անսալով իրենց ականջումին
պայծառ:
Եվ դողացող սյունով, որտեղ
գիշեր ու զօր
հյուղն էր հազիվ, խարխու, խորքում
ամայության՝
ապաստարանը մութ տենչի և ցանկության,-
հիմա կանգնեցրել ես դու տաճարը
հզոր
նրանց լսողության հեռուներում
անծայր:
II
Աստված կարող է այդ: Սակայն
հնչյուններում
մարդը ինչպե՞ս նրա մերձեցյալը
լինի:
Բզկտված է միտքը: Տաճարն Ապոլոնի
չի բարձրանում սրտի ուղեխաչումներում:
Երգը, ասում ես դու, հատուցում
չէ տենչի
ոչ էլ կանչ է- վերջին նպատակի-
մի ձև.
երգը- գոյություն է: Աստծո
համար՝ թեթև:
Մենք ե՞րբ պիտի Լինենք: Եվ
ե՞րբ պիտի շրջի
Նա աստղեր ու երկիր մեր գոյության
վրա:
Դա, պատանի, Այն չէ, ինչ սիրում
ես, անձայն
Հանձնվելով ձայնին, բզկտումին
նրա,-
մոռացության տուր այն, ինչ
քո երգն է՝ ցնդող:
Ուրիշ շնչառում է երգը ճշմարտության:
Անգոյության մի շունչ: Եվ Աստծո
մեջ՝ մի դող:
Թարգմանությունը գերմաներենից՝
Հակոբ Մովսեսի
Տես նաև Էլեգիա երրորդ և Էլեգիա Իններորդ
Ռայներ Մարիա Ռիլկե | Սոնետներ Օրփեոսին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 03, 2016
Rating:
