Պիեռ Բուլ | Կապիկների մոլորակը | համառոտ


Վեպ-հակաուտոպիայի գործողությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում՝ 26-րդ դարում, երբ միջմոլորակային և միջաստղային թռիչքները արդեն սովորական երևույթ են։
Առաջին մասում պատմվում է հարուստ և սիրահարված ճանապարհորդներ Ջիննիի և Ֆիլլիսի մասին, որոնք տիեզերքում շրջելիս այցելել են բոլոր հավանական աշխարհներում։ Ապա նկարագրվում են Ուլլիսի արկածները գիտական տիեզերանավում, որը գտնվում է հեռավոր տիեզերքում՝ Օրիոնի համաստեղությունում և որը գլխավորում է պրոֆեսոր Անտելը։ Տիեզերանավը հայտնվում է Սորորա մոլորակում, որը պտտվում է Բետելգեյզե աստղի շուրջն ու զարմանալի կերպով նման է երկրին։ Սկզբում մարդիկ դիմավորում են գեղեցիկ երիտասարդ աղջկան, որը լողում է Նովու կոչվող ջրվեժից ոչ հեռու մի գետում։ Նրանք մոլորակում գտնում են մարդկանց։ Սակայն բնիկները տարօրինակ են. չունեն լեզու, գիր, չեն օգտագործում աշխատանքային կամ մտավոր գործիքներ։ Շուտով այս վայրեինիները գիտական ուսումնասիրության առարկա են դառնում։ Հաջորդ առավոտ ողջ ցեղը հավաքվում է արշավախմբի առաջ։ Խելացի գորիլաներն են կազմակերպում մարդկանց կյանքը։ Այսպես տեղի է ունենում Ուլլիս Մերուի և Արթուր Լևենի հանդիպումը Սորոր մոլորակի խելացի բնակիչների՝ կապիկների հետ։
Հայտնվելով դաշտում հայտնվելով և ընկնելով մինչև ատամները զինված գորիլաների շրջափակման մեջ, Արթուր Լևենը սպանվում է մուշկետից։ Ուլլիս Մերուն կարողանում է փրկվել և փախչել անտառ։ Այստեղ նա պատահաբար ընկնում է ձկնորսության համար նախատեսված ցանցը։ Դառնում է կապիկների գերին։ Նրան տանում են «Բարձր ֆիզիոլոգիայի ինստիտուտի» շենք։ Այստեղ նրան հաջողվում է իր վրա ուշադրություն հրավիրել։ Եվ արդեն հաջորդ օրը նա հանդիպում է բժիշկ-գիտնականի հետ։ Գիտնականի անունը Զիրա է։ Նա մարդկանց վրա թեստերի մի ամբողջ ծրար է կիրառում: Ուլլիսն իր խելացի պահվածքով տպավորվում է Զիռային և նրան ավելի բարձրակարգ բժիշկ է այցելում՝ օրանգուտան Զայուսը։ Այս այցից հետո փորձերը շարունակվում են։ Ուլլիսին մնում է իր մտավոր հնարավորություններով փայլել հարևան խցերում բանտված վայրենիների առաջ։ Ձգտելով ուսումնասիրել մարդկանց կյանքի սեռական կողմը՝ կապիկները բոլորին զույգերի էին բաժանում։ Որպես արդյունք՝ Ուլլիսին առանձնացնում են «ջրվեժի նիմփայի»` Նովա անունով մի աղջկա հետ:
Վեպի երկրորդ մասում պատմվում է Ուլլիս Մերուի արկածների մասին մի քաղաքում, որտեղ ապրում են խելացի կապիկներ: Վստահության արժանանալով` նա կարողանում է Զիրային համոզել, որ ինքն ավելի զարգացած է, քան տեղի վայրենիները, ովքեր չգիտեմ ո՛չ գրել գիտեն, ո՛չ խոսել։ Շփվելով Զիրայի հետ, Ուլլիսը շատ բան է իմանում իր այցելած աշխարհի մասին։ Մոլորակը բնակեցնում են կապիկների երեք ռասսաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի գործունեության իր ոլորտը. գորիլաներ (քաղաքական գործիչներ և կառավարիչներ), օրանգուտաններ (գիտնականներ, փիլիսոփաներ և գրողներ) և շիմպանզեներ (գործարարներ և գիտնականներ)։
Կապիկների քաղաքակրթության մակարդակը համապատասխանում է 20-րդ դարի մարդկանց մակարդակին: Նրանք օգտագործում են մեքենաներ, երկաթուղիներ, ինքնաթիռներ, արբանյակներ, թեպետ շատ բնագավառներում դեռ զիջում են մարդկանց։ Խելացի կապիկների մի մեծ մաս ուսումնասիրում է մարդկանց։ Զիրան Ուլլիսին ծանոթացնում է իր ամուսնու՝ Կորնելիի հետ, ով նույնպես գիտնական է։ Միասին նախագիծ են մշակել, թե ինչպես ազատեն Ուլլիսին։ Մի անգամ Զիրայի հետ զբոսնելիս Ուլիսն այգում նկատում է պրոֆեսոր Անտելին, ով ուրիշ մարդկանց հետ ցուցանմուշի դեր է կատարում։ Գիտնականների ամենամյա համամոլորակային կոնգրեսին մասնակցում են նաև Զայուսն ու Կորնելին։ Ուլլիսին երրորդ օրը ցուցադրում են որպես մարդու տարօրինակ նմուշի։ Ուլլիսը ելույթ է ունենում և արտասանում ճառ, որը պատրաստել էր Զիրայի և Կորնելիի հետ։ Արդյունքում գիտնականները որոշում են ազատել Ուլլիսին։ Նա բնակվում է համալսարանական քաղաքում։ Ի վերջո Ուլիսին հաջողվում է հանդիպել պրոֆեսոր Անտելի հետ, սակայն պարզվում է, որ նա ոչնչով չի տարբերվում Սորորայի մյուս վայրենի մարդկանցից։
Վեպի երրորդ մասում Ուլիսն ապրում է Սորորայի մոլորակային քաղաքակրթության մայրաքաղաքում՝ որպես լիիրավ քաղաքացի։ Նրա պարտականությունը Զիրային և Կորնեգիին գիտական աշխատանքում օգնելն է։ Ուլլիսը զբաղվում է նաև մշակույթով, արվեստով և կապիկների քաղաքակրթության պատմությամբ։ Նա պարզում է, որ 10 000 տարի առաջ, նախքան կապիկների քաղաքակրթության ի հայտ գալը Սորորոյում գոյություն է ունեցել մարդկանց զարգացած քաղաքակրթություն։
Երբ այդ քաղաքակրթությունը թուլանում է, կապիկները, որոնք յուրացրել են մարդկային պահվածքն ու սովորությունները, արագորեն զարգանում են և զբաղեցնում նախկին տերերի տեղը։ Երբ Ուլլիսը որդի է ունենում Նովայից, իր և իր ընտանիքի հասցեին սպառնալիքների տարափ է տեղում։ Զիրայի և Կորնելիի օգնությամբ նրանց հաջողվում է լքել Սորորան և վերադառնալ տիեզերանավ, որն այդքան ժամանակ մնացել է իր տեղում։ Հետադարձ թռիչքի ժամանակ Նովան և նրա որդին սովորում են խոսել։ Սակայն երբ Ուլլիսը վերադառնում է Երկիր, այստեղ անցած է լինում 800 տարի։ Այդուհանդերձ նա զարմանքով նկատում է, որ աշխարհն այնքան էլ չի փոխվել։ Շուտով նա իմանում է, որ Երկրի վրա այլևս մարդկային քաղաքակրթություն չկա. այստեղ էլ իշխում են կապիկները։
Վեպն վերջում Ֆիլլիսն ու Ջինը՝ շիմպանզե ճանապարհորդները, կարդում են Ուլլիս Մերույի հաղորդագրությունը և ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ գրվածին: Չէ՞ որ մինչ այդ նրանք ոչ մի խելացի մարդու չեն հանդիպել։


Տես նաև  Հաքսլի Գեղեցիկ նոր աշխարհ, Բրեդբերի 451 աստիճան ըստ Ֆարենհայտի և Օրուել 1984

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Պիեռ Բուլ | Կապիկների մոլորակը | համառոտ Պիեռ Բուլ | Կապիկների մոլորակը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 02, 2016 Rating: 5
Технологии Blogger.