Չարլզ Դիքենս | Մեծ հույսեր | համառոտ


1812 թվականին Սուրբ Ծննդյան երեկոյին Փիփը՝ յոթամյա մի որբ տղա, իր մոր, հոր և քույր-եղբայրների գերեզմանի մոտ բախվում է փախուստի մեջ գտնվող դատապարտյալի հետ։ Դատապարտյալը սպառնում է Փիփին և պահանջում է նրանից իր համար ուտելիք ու խարտոց բերել։ Փիփը ապրում էր իր դաժան քրոջ և նրա բարի ամուսնու՝ Ջո Գարջերիի տանը: Նա կատարում է դատապարտյալի պահանջը, սակայն հաջորդ օրը զինվորները նրան ձեռբակալում են:
Օրիորդ Հևիշեմը՝ տարեց հարուստ մի կին, որը հարսանեկան հին զգեստ կրելու տարօրինակ սովորություն ունի և ապրում է քարուքանդ եղած Սեյթիսհաուսում, խնդրում է Փիփի քեռի Փաբլչուքին իր համար մի տղա գտնել։ Փիփը այցելում է օրիորդ Հևիշեմին և նրա որդեգրած դստերը՝ Էսթելլային: Առաջին հայացքից սիրահարվում է Էսթելլային։ Փիփը կանոնավոր այցելում է օրիորդ Հևիշեմին մինչև գալիս է նրա դպրոց հաճախելու ժամանակը: Վերջին այցելության ժամանակ օրիորդ Հևիշեմը գումար է տալիս Ջոյին՝ Փիփին դարբնություն սովորեցնելու համար։
Փիփի աշակերտության չորրորդ տարում պարոն Ջեգըրսը՝ մի դատավոր, ժամանում է իրենց տուն և հաղորդում, որ ոմն անհայտ բարերար ցանկություն է հայտնել Փիփին ջենթլմեն դարձնել։ Նրանք չեն կարող իմանալ բարերարի անունը, քանի դեռ վերջինս չի հայտնել իր ցանկությունը։ Փիփը պատրաստվում է մեկնել Լոնդոն։ Նա ենթադրում է, որ օրիորդ Հևիշեմն է իր բարերարը և այցելում է նրան հրաժեշտ տալու համար: Փիփը ապրում է Լոնդոնում Հերբերտ Փոքեթի հետ նույն բնակարանում։ Հերբերտը պատմում է Փիփին օրիորդ Հևիշեմի սիրային հիասթափության պատմությունը։ Փիփը շուտով գնում է Համերսմիթ՝ Հերբերտի հոր՝ պարոն Մեթյու Փոքեթի մոտ ուսում ստանալու։ Ջեգըրսը տրամադրում է բավական գումար Փիփին՝ իր նոր կյանքում հաստատվելու համար։ Ջոն գալիս է Փիփի մոտ և նրան է փոխանցում նամակ օրիորդ Հևիշեմից, որով վերջինս խնդրում է Փիփին այցելել Էսթելլային Սեթիսհաուսում։ Փիփը և Հերբերտը անկեղծանում են և իրար պատմում միմյանց սիրային գաղտնիքները։ Փիփը սիրում է Էսթելլային, իսկ Հերբերտը նշանվում է Քլարայի հետ։
Փիփը և Հերբերտը պարտքեր են անում։ Տիկին Ջոն մահանում է և Փիփը վերդառնում է գյուղ՝ քրոջ հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։ Երբ Փիփը դառնում է 21 տարեկան, նրա եկամուտը կազմում է տարեկան 500 փաունդ։ Փիփը տանում է Էսթելլային Սեթիսհաուս, որտեղ վերջինս վիճում է օրիորդ Հևիշեմի հետ։ Շուտով Էսթելլան հանդիպում է Բենթլի Դրամլին։ Դառնալով 23 տարեկան Փիփն իմանում է, որ իր բարերարը դատապարտյալն Աբել Մեգվիչն է, ում նա ժամանակին սնունդ և խարտոց էր տարել։ Աբելը փախել էր կալանավայրից և հարստացել։ Մեգվիչը չպետք է վերադառնար Անգլիա, այլապես կդատապարտվեր մահապատժի։ Բայց նա վերադառնում է Փիփին տեսնելու համար։ Փիփն իր հաջողությունների միակ մոտիվացիան էր։ Փիփը և Հերբերտը Մեգվիչին նավով Անգլիայից դուրս տեղափոխելու ծրագիր են մշակում։ Մեգվիչը Փիփին պատմում է իր կյանքի պատմությունը։ Փիփը խնդրում է օրիորդ Հևիշեմին հովանավորել Հերբերտին։ Էսթելլան հաղորդում է Փիփին, որ ամուսնանում է Բենթլի Դրամլի հետ։ Օրիորդ Հևիշեմը պատմում է Փիփին, որ Էսթելլային իր մոտ է բերել Ջեգըրսը, երբ երեխան դեռևս երկու տարեկան էր։ Մինչ Փիփը պատրաստվում է դուրս գալ Սեթիսհաուսից, օրիորդ Հևիշեմը այրում է իր զգեստը։ Փիփը փորձում է փրկել նրան՝ ինքն իրեն վնասվածքներ պատճառելով։ Օրիորդ Հևիշեմը մահանում է։ Ջեգըրսը պատմում է Փիփին, թե ինչպես է բերել Էսթելլային օրիորդ Հևիշեմի մոտ։ Փիփը պարզում է, որ Էսթելլան Մոլլիի և Մեգվիչի դուստրն է։ Փախուստից մի քանի օր առաջ Ջոյի նախկին աշակերտ Օռլիքը բռնում է Փիփին՝ խոստովանելով իր նախկին հանցանքները, և պատրաստվում է սպանել նրան։ Հերբերտ Փոքեթը և Սթարթոփը փրկում են Փիփին և պատրաստվում են փախուստի։ Սակայն գետի վրա բախվում են ոստիկանական նավին և Մեգվիչը կալանավորվում է։ Փիփն այցելում է Մեգվիչին բանտում և հաղորդում է նրան, որ իր դուստր Էսթելլան ողջ է։ Մեգվիչը շուտով մահանում է։ Հերբերտի Կահիրե մեկնելուց հետո Փիփը հիվանդանում է։ Մի օր, երբ նա արթնանում է քնից, տեսնում է Ջոյին իր կողքին։ Ջոն օգնում է Փիփին շուտ առողջանալ և վճարում է Փիփի բոլոր պարտքերը։ Երբ Փիփն առողջանում է և կարողանում է ինքնուրույն քայլել, Ջոն ետ է վերադառնում գյուղ։ Փիփը նույնպես որոշում է վերադառնալ գյուղ և ամուսնության առաջարկություն անել Բիդիին։ Սակայն երբ նա վերադառնում է, տեսնում է, որ Ջոն և Բիդին արդեն ամուսնացել են։ Շուտով Հերբերտը առաջարկում է Փիփին գնալ Կահիրե և անդամակցել իրենց կազմակերպությանը։ Փիփն ընդունում է առաջարկը, բնակվում է Հերբերտի և Քլարայի մոտ և աշխատում է որպես կազմակերպության քարտուղար։
11 տարի անց Փիփն այցելում է Սեթիսհաուսի ավերակները և հանդիպում է Էսթելլային, ով արդեն այրի է։ Վերջինս խնդրում է Փիփին ներել իրեն՝ հավաստիացնելով, որ դժբախտությունը բացել է իր սիրտը և նա արդեն կարող է հասկանալ Փիփին։


Չարլզ Դիքենս | Մեծ հույսեր | համառոտ Չարլզ Դիքենս | Մեծ հույսեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:29:00 Rating: 5
Технологии Blogger.