Դերենիկ Դեմիրճյան | Ավելորդը | համառոտ



Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ է սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: Նրա փողոցով անցնելը մի հանդես էր, աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը 60-70 տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերանքսիվայր ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը աոջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ քայլում էր։ Եվ այդ ֆեսավոր Հաճին գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմահար տալով, զգույշ աքլորի պես ոտները գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ 17 աոաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս՝ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրքական զորքը ռուսներին նեղելով հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին:


Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները
Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:
Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:
Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան չի կարողանում ֆուրգոն և սահնակ վերցնել: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չի ցանկանում վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունը չէր կարողնա փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները: 
Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:

Տես նաև  Վարդանանք, Գիրք ծաղկանց և Քաջ Նազար

Դերենիկ Դեմիրճյան | Ավելորդը | համառոտ Դերենիկ Դեմիրճյան | Ավելորդը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 26, 2016 Rating: 5
Технологии Blogger.