Շտեֆան Ցվայգ | Անծանոթուհու նամակը | համառոտ



Բելլետրիստ Ռ.-ն իր ծննդյան 41-րդ տարեդարձի օրը ստանում է ընդարձակ նամակ, որի վրա գրված է՝ «Քեզ՝ ինձ չճանաչողիդ»:
Զարմանում է, որովհետև չի կարող այնպես պատահել, որ նա այդ կնոջը չճանաչի, իսկ այդ կինն իրեն՝ այո: Կարդալով նամակը, Ռ.-ն հասկանում է, որ նա տեսել և իմացել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել է նույն շենքում, իսկ ավելի ուշ անգամ եռօրյա սիրավեպ է ունեցել նրա հետ, որից հետո ծնվել է նրանց որդին: Հետագայում նրանք ևս մեկ հանդիպում են ունեցել, որից հետո բաժանվել են ընդմիշտ:
Ռ.-ն երբեք չի կասկածել, որ տասներեք տարեկանից իրեն սիրահարված աղջիկը, իր որդու մայրը և այդ «փողոցային փերին» իրականում եղել են նույն կինը:
Ռ.-ն ապրել է բուռն կյանք: նա գրել է իր վեպերը, շատ ճամփորդել, ճանաչել բազում կանանց, ունեցել է վայելք և ճաշակել է ազատությունը: Իրենց հազվադեպ հանդիպումների ժամանակ անծանոթուհին փորձել է հիշեցնել իր մասին, սպասելով, որ իր սիրեցյալը կճանաչի իրեն: Բայց նրա հույսերն ի զուր են: Անծանոթ ֆրոյլայնը մեկն է այն հարյուրավոր կանանցից, ովքեք մի քանի օրով կամ գիշերով հայտնմվել են վիպագրի կյանքում՝ որպես հպանցիկ դրվագ:
Ողջ ընթացքում անծանոթուհին լռել է իրենց որդու գոյության մասին:
Ավարտելով կարդալ նամակը, Ռ. Ամեն բան վերհիշում է միայն մշուշի մեջ: Նրան չի հաջողվում հիշել անծանոթուհու դեմքը: Պարզ է միայն այն, որ այդ կինը և իր որդին մահացել են: Ամեն տարի այդ կինը իր տարեդարձի օրը ծաղիկներ է ուղարկում իրեն: Իսկ հիմա ծաղկամանը դատարկ է:
«Բայց ո՞վո՞վ կուղարկի քեզ սպիտակ վարդեր ծննդյանդ օրվա առիթով: Ա՜հ, ծաղկամանը դատարկ կմնա, տարին մի անգամ այն էլ չի լինի վարդերով լի: Սիրելի՜ս, լսի՛ր, խնդրու՛մ եմ քեզ, սա իմ առաջին ու վերջին խնդրանքն է քեզկատարի՛ր այն հանուն ինձ. Ամեն տարի, քո ծննդյան օրը (քանի որ դա այն օրն է, երբ մտածում են քո մասին) գնի՛ր վարդեր և դի՛ր դրանք կապույտ ծաղկամանի մեջ: Արա՛ այդ, սիրելի՜ս, արա՛ այդ, ինչպես ուրիշները տարին մեկ անգամ հոգեհանգիստ են պատվիրում մահացած հարազատի համար: Բայց ես էլ չեմ հավատում Աստծուն և չեմ ուզում հոգեհանգիստ, ես միայն քեզ եմ հավատում, ես միայն քեզ եմ սիրում և ուզում եմ միայն քեզանում ապրելա՜հ, տարին մեկ անգամ, աննկատ ու անաղմուկ, ինչպես ես ապրում էի քեզ համար:
Խնդրում եմ քեզ, արա՛, արա, սիրելի՜սսա իմ առաջին ու վերջին խնդրանքն էշնորհակալ եմսիրում եմ քեզ, սիրում եմհաջողություն…»
Նա դողացող ձեռքով մի կողմ դրեց նամակը: Հետո երկար մտածում էր: Մշուշոտ հիշողություններ արթնացան նրա մեջ հարևանի աղջկա, աղջնակի, գիշերային ռեստորանի կնոջ մասին, բայց հիշողությունները հստակ չէին, աղոտ էին` ջրի տակ շողացող քարի նման: Ստվերները գալիս ու գնում էին, բայց պատկերը չէր հավաքվում: Ինչ-որ բանի հանդեպ հիշողությունը ապրում էր նրա մեջ, բայց թե ինչ հիշողություն, նա չէր կարողանում հիշել: Նրան թվում էր, որ նա հաճախ տեսել է այս ամենն իր երազում, խոր երազում, բայց միայն երազում:
Հանկարծ նրա հայացքը ուղղվեց կապույտ ծաղկամանին, որը գրասեղանի վրա էր դրված: Այն դատարկ էր` երկար տարիների ընթացքում առաջին անգամ իր ծննդյան օրը այն դատարկ էր: Նա շփոթվեց. նրան թվաց, որ անտեսանի մի դուռ բացվեց և ուրիշ աշխարհի սառը քամի մտավ իր խաղաղ բնակարանը: Նա զգաց մահվան շունչն ու անմահ սիրո շունչը. ինչ-որ բան բացվեց նրա հոգում, և նա մտածեց անցած կյանքի մասին, որպես անպտուղ տեսիլքի, հեռավոր երաժշտության»:

Տես նաև Շտեֆան Ցվայգ Շախմատային նովել

Շտեֆան Ցվայգ | Անծանոթուհու նամակը | համառոտ Շտեֆան Ցվայգ | Անծանոթուհու նամակը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:13:00 Rating: 5
Технологии Blogger.