
Երեսնամյա գրող Սևերինը տեսնում
է տարօրինակ երազ: Մորթիների մեջ փաթաթված մերկ Վեներան խոսում է Եվրոպայի սառնության
մասին: Որքան ավելի կոպիտ վարվի կինը տղամարդու հետ, այնքան ավելի շատ կաստվածացնի
նրան տղամարդը: Սևերինը ճշտապահ անձնավորություն է, որն ապրում է՝ հետևելով ժամացույցին,
ջերմաչափին, Հիպոկրատին և Կանտին, սակայն ունի կրքոտության նոպաներ…
Նա կարդում է գերզգայուն տղամարդու,
այսինքն՝ իր օրագիրը: Նա հանգստավայրում է: Կարդում է Գոգոլին, շրջում է ամայի ծովափին:
Այգում նա գտնում է իր Վեներային: Դա երիտասարդ Վանդա ֆոն Դունաևան է: Ծանոթանում են,
զրուցում: Սևերինը պատմում է իր մանկության մասին: Պատմում է, թե ինչպես է իր մորաքույրը
ծեծել իրեն ճիպոտով, և թե ինչ հաճույք է նա դրանից ստացել:
Մի քանի օրից Վանդան հայտնվում
է նրա առաջ աքիսի մորթու մեջ փաթաթված: Ձեռքին ունի մտրակ: Նա հարվածում է Սևերինին:
Վերջինս պահաջում է ավելի ուժեղ ծեծել իրեն: Հարվածների տարափ, որից հետո Վանդան վռնդում
է Սևերևինին և կոչում է նրան ստրուկ: Նրանք մշակում են պայմանագիր, որով Սևերինը պիտի
լուռ ենթարկվի Վանդային: Նա պիտի մոտենա Վանդային միայն զանգի ձայնը լսելուց հետո:
Սևերինը հաջող անուն չէ ստրուկի համար: Նա ստանում է նոր անուն՝ Գրիգորիուս: Իր հնազանդության
համար նա արժանանում է արյունոտ ճիպոտահարման և մեկ ամսով վռնդվում է: Զբաղվում է այգեգործությամբ:
Մի ամիս անց նա ներման է արժանանում: Ծառայում է տանը: Մատուցում է հյուրերին: Ապտակներ
է ստանում ամեն մանր սխալի համար, կարդում է Վանդային «Մանոն Լեսկո» վեպը, աշխատում
է սևամորթների հետ պլանտացիայում:
Մեկնում են Ֆլորենցիա, որտեղ
բնակվում են գեղեցիկ դղյակում: Համաձայն պայմանագրի, տիրուհի Դունաևան իրավունք ունի
անգամ սպանել իր ստրուկին: Նրա թելադրանքով Սևերինն անգամ նամակ է գրում, որ ինքնակամ
ցանկանում է հեռանալ կյանքից: Հիմա նրա կյանքը իր Դալիլայի ձեռքին է: Վանդայի հերթական
զոհն է դառնում նաև մի գերմանացի մի նկարիչ: Նա պատկերում է Վանդային մերկ՝ մորթիների
մեջ փաթաթված, իսկ ոտքը դրած հատակին պառկած ստրուկի վրա: Նկարիչը կոչում է իր նկարը
«Մորթիներով Վեներան»:
Զբոսայգում Վանդան սիրահարվում
է հույն Ակեքսեյ Պապադոպոլիսին: Սա հիշեցնում է նրան Ապոլոնին և հագել է մորթե բաճկոն:
Վանդան կորցնում է քունը: Ստրուկ Սևերինը փորձում է փախչել իր տիրուհուց: Անգամ փորձում
է ինքնասպանություն գործել: Նա չի հասկանում, որ իր կյանքն ամբողջովին Վանդայի ձեռքին
է: Երբ տուն է վերադառնում, գտնում է Վանդային և հույնին միասին: Հույնը հեռանում է:
Վանդան ասում է, որ կարող է ստիպել Սևերինին լինել նաև Պապադոպոլիսի ստրուկը: Ստրուկն
ընդվզում է: Վանդան շողոքորթությամբ հանգստացնում է նրան, խոստանում է, որ գիշերը նրանք
կհեռանան: Քնքնշորեն կապում է նրա ձեռքերը մահճակալի ճաղերին:
Հանկարծ հայտնվում է հույնը:
Նա սկսում է ճիպոտահարել Սևերինին: Այդ Ապոլոնը հանում է Մարսիասի կաշին: Վեներան ծիծաղում
է ճամպրուկի մեջ դասավորելով իր մորթիները:
Ստրուկը զգում է բավարարում,
ամոթ և ցասում: Հետո հեռանում է: Ամեն բան վերջացած է:
Անցնում է երկու տարի: Նա ապրում
է հոր կալվածքում: Ստանում է Վանդայից նամակ. «Ես սիրել եմ Ձեզ… բայց Դուք ինքներդ
խեղդեցիք իմ զգացմունքը ձեր մոլագար հավատարմությամբ: Ես գտա այն ուժեղ տղամարդուն,
որին փնտրում էի: Նա ընկավ մենամարտում: Ասպազիայի կյանք եմ վարում Փարիզում: Ընդունեք
մի նվեր ինքնից: Դա «Մորթիներով Վեներան» նկարն է»:
Սևերինը մտածում է, որ իր բուժումը
դաժան էր: Բայց նա ապաքինվեց:
Տես նաև Մարկիզ դը Սադ Սոդոմի 120 օր կամ Այլասերության դպրոց, Ջակոմո Կազանովա Իմ կյանքի պատմությունը և Շառլ Պերո Կապույտ Մորուքը
Լեոպոլդ Զախեր Մազոխ | Մորթիներով Վեներան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 30, 2016
Rating:
