
Լյոննեբերգցի էմիլը փոքրիկ
տղա է՝ չարաճճի ու համառ, թեև առաջին հայացքից, հատկապես քնած ժամանակ շատ բարի ու
լսող տղայի տպավորություն է թողնում: Նա ապրում է Սմոլենդի շրջանի Լոննեբերգ գյուղի
մոտ գտնվող Կատխուլտ ագարակում:
Նրա հորն անվանում են Անտոն Սվենսոն, մորը՝ Ալմա Սվենսոն,
մի փոքրիկ քույրիկ էլ ունի, Իդան: Ագարակում Սվենսոններից բացի ապրում են նաև Ալֆրեդ
անունով բանվորն ու Լինա անունով բանվորուհին:
Էմիլի արկածները մայրը գրի է առնում իր տետրում: Ահա մի շարք այդպիսի արկածներից
մի քանիսը: Էմիլը պատահաբար գլուխը մտցնում է ապուրամանի մեջ, քույրիկ Իդային բարձրացնում
է դրոշակի ձողին, մի ուրիշ անգամ պալտերի խմորը լցնում է հոր գլխին, իսկ հետո ստիպված
հարյուրերորդ ծիծաղելի մարդուկն է պատրաստում ցախատանը: Ամեն անգամ, երբ էմիլը որևէ
չարաճճիություն է անում, նրան իբրև պատիժ, ուղարկում են ցախատուն: Հնարամիտ Էմիլը այնտեղ
ժամանակը զուր չի անցկացնում և պատրաստում է փայտե մարդուկներ: Եվ քանի որ նրան հաճախ
են ուղարկում այնտեղ, ցախատանը տարեկան մոտ 365-366 մարդուկ է հայտնվում: Այնտեղ նա
նաև ունի մթերքների մի ամբողջ պահեստ: Հո հիմար չի, որ քաղցած մնա: Նկատի ունենալով,
որ ցախատանը կարող է երկար մնալ, Էմիլը այնտեղ տարբեր համեղ մթերքներ է պահում: Մայրը
միշտ պաշտպանում է Էմիլին և գնահատում նրա հնարամտությունը, իսկ հայրը միշտ բարկանում
է նրա վրա: էմիլը ամեն ինչում մեղավոր է դուրս գալիս, թեև նրա սրամտությունն ու ճարպկությունը
միշտ օգնում են նրան որևէ խելացի լուծում գտնել ցանկացած իրավիճակում: Նա այնքան էլ
հիմար տղա չէ: Օրինակ, ամեն անգամ, երբ գնում են Կատխուլտի տոնավաճառ կամ որևէ աճուրդ,
Էմիլը վերադառնում է որևէ կենդանի կամ իր գնած, մինչդեռ հայրը միշտ տուժում է: Այսպես
փոքրիկ Էմիլը ձեռք է բերում հիասքանչ ձի, որին անվանում է Լուկաս ու մի ոտանի հավ,
որը անընդհատ ձու է ածում: Իսկ հոր գնած կովին նվիրում են տղային, քանի որ նրան հաջողվում
է վերջինիս իրենց ագարակ տանել՝ կռահելով, որ կովը ոչ թե կատաղած է, այլ վախեցած: Հայրիկի
գնած խոզը տասներեք խոզուկներ է ունենում, բայց նրանց չեն հասցնում փրկել: Խոզը ձագերին
ունենում է գիշերը, երբ բոլորը քնած են լինում, և նրանց բոլորին ուտում է: Էմիլը արթնանում
է և հասցնում է փրկել նրանցից մեկին: Հիվանդ տեսքով խոզուկին նվիրում են Էմիլին՝ կարծելով,
որ սա շուտով կսատկի, սակայն Էմիլը նրան ոչ միայն առողջացնում է, այլ նաև սովորեցնում
զանազան հնարքներ անել, որով հաճախ զվարճացնում է Իդային և Ալֆրեդին: Այս ամենը նա
խոզուկին սովորեցնում է թաքուն, ցախատանը պատժված ժամանակ: Նրան անվանում են Խոզունիկ:
Բազմաթիվ անկարգություններից հետո մի օր Էմիլին հաջողվում է գրավել ողջ Լյոննեբերգի
համակրանքը: Ալֆրեդի ձեռքը վերքից բորբոքվում է և նրան Մարիանելունդ տանող չի գտնվում,
քանի որ բուք է և ձյունը չի դադարում: Էմիլը գիշերը մնում է նրա մոտ և լուսաբացին,
երբ դեռ բոլորը քնած են, Լուկասին լծելով կառքին ճանապարհ է ընկնում դեպի Մարիանելունդ:
Մեծ դժվարություններ հաղթահարելուց հետո նրան հաջողվում է Ալֆրեդին հասցնել բժշկի մոտ
և փրկել նրա կյանքը: Փոքրիկ տղայի հերոսությունը հայտնի է դառնում բոլորին: Նույնիսկ
հայրիկը, որը անհանգստությունից հիվանդանում է, գովում է Էմիլին, երբ նա վերադառնում
է երեք օր անց: Ճիշտ է նույն վայրկյանին նա հասցնում է բարկացնել բոլորին՝ շիկացրած
կափարիչը դնելով հայրիկի փորին: Էմիլի վերադարձն անմիջապես նկատվում է: «Բոլորը պառկեցին
քնելու: Լուռ քուն է մտել Կատխուլտ ագարակը: Քնած է Սմոլանդի շրջանը: Դու էլ հանգիստ
քնիր ու մի վախենա. բժիշկը Էմիլից չվերցրեց Լուկասին, ոչ էլ Խոզունիկին»:
Տես նաև Բարրի Պիտեր Պեն, Միլն Վիննի Թուխը և բոլորը-բոլորը և Կոլոդի Պինոկիոյի արկածները
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Աստրիդ Լինդգրեն | Լյոննեբերգցի Էմիլի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 01, 2016
Rating:
