Ռափայել Պատկանյան | Չախու | համառոտ


Ռափայել Պատկանյանի նորնախիջևանյան պատմվածքներից առանձնանում է «Չախուն»: Այն պատմում է ջրկիր Մարիտիրոսի մասին, ով ջրկիրություն անելու ժամանակ հողի մեջ տեսնում է մի չախու՝ դանակ, ու սկսում է լաց լինել: Նա շատ տարիներ առաջ սովորելիս է եղել Մկրտիչ անունով մի տիրացուի մոտ: Շատ ընդունակ աշակերտ է եղել, կարճ ժամանակում կարողացել է սերտել այբուբենը: Մի անգամ՝ այգում իր վարպետին օգնելու ժամանակ, կորչում է նրանց գեղեցիկ չախուն: Դրանում մեղադրում են փոքրիկ Մարտիրոսին, նրան անվանում են գող: Մարտիրոսի հայրը ծեծում է որդուն, հետո խենթանում ու մահանում: Մարտիրոսը գյուղում հռչակվում է գող:

Որոշ ժամանակ հետո նրան հաջողվում է հասնել Ստավրոպոլ՝ վարժարանում սովորելու: Նա ապրում էր Մատթեոս աղայի տանը: Մի անգամ կորչում է աղայի քսակը: Մեղադրում են Մարտիրոսին և ուղարկում հայրենի գյուղ: Որոշ ժամանակ հետո գտնվում է քսակը, բայց Մարտիրոսի անունն արդեն արատավորված էր: Նա ուզում էր գնալ հեռու: Գնում է Ռուսաստան, վեց տարի աշխատում է մեկի խանութում: Տերը շատ էր վստահում նրան, նույնիսկ պիտի իր աղջկան ամուսնացներ Մարտիրոսի հետ: Բայց տերը մի անգամ գնում է Նախիջևան, դրանից հետո ուրիշ աշխատող է բերում խանութ ու որոշում աղջկան ամուսնացնել այդ երիտասարդի հետ: Տերը աշխատանքից ազատում է Մարտիրոսին՝ իմանալով նրա «գող լինելը»: Նա վերադառնում է Նախիջևան, նրա պատմությունը բոլորն արդեն մոռացել էին: Մարտիրոսը քառասուերկու տարի է, ինչ ջրկիրություն է անում: Նա իր դժբախտության համար մեղադրում է միայն իրեն: Ասում է՝ եթե ուզում ես քեզ չկծեն, նախ ինքդ կծի՛ր ամենքին, կուզես, որ վրադ չհաչեն՝ դու հաչի՛ր, ուզում ես՝ անունդ չսևացնեն՝ դու սևացրո՛ւ:
«Էդ ամենը ես վաղուց գիտեի, բայց մեջս մի բան կար, էդ բանի անունը խղճմտանք է, շտե նա էր իմ էն ամենավատ թշնամիս, նա էր իմ գլխին էս ամեն վատություն բերողը: Ախպեր, մեզ ո՞վ է ասել, թե գառը լինենք, որ գայլերը մեզ ուտեն»,- ասում է գլխավոր հերոսը:

Նյութը տրամադրեց Թամարա Գասպարյանը


Ռափայել Պատկանյան | Չախու | համառոտ Ռափայել Պատկանյան | Չախու | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:48:00 Rating: 5
Технологии Blogger.