Ռափայել Պատկանյան | Ես նշանած էի | համառոտ


Պատկանյանի «Ես նշանած էի» (Ճշգրիտ անցք իմ հիշատակարանիցվիպակի գլխավոր հերոսները Միքայելն ու Մարին են: Դեպքերը կատարվում են Պետերբուրգում: Միքայելն սովորում է այդ քաղաքում: Ձմռան մի օր նա թաղման արարողության ժամանակ հանդիպում է Մարիին: Մարին երկու ծեր կանանց ուղեկցությամբ գնում է՝ մորը թաղելու: Միքայելը ճշտում է, թե որտեղ է ապրում Մարին, և ուղեկցում նրան տուն: Մարին շվեյցարացի է: Պետերբուրգում է աշխատում Մարիի հայրը: Մարին ու մայրը նույնպես ստիպված են եղել տեղափոխվել Սանկտ-Պետերբուրգ: Շուտով ծնողները մահանում են:

Միքայելի ընկերը՝ Հովհաննեսը, որը դեռ չգիտի Մարիի մասին, տեսնում է երազ, իբրև թե Միքայելը մի աղջկա հետ գտնվում է մի փոսի մոտ: Աղջիկն ընկնում է փոսը և Միքայելը, գլորվելով փոսը, նրան չի գտնում: Հաջորդ օրն էլ Միքայելն է վատ երազ տեսնում. իբրև թե Մարիի հետ զբոսնելիս մեկը գողանում է աղջկան, Մարին թռչում է դեպի երկինք, բայց ընկնում է և մահանում:
Այդ ժամանակ Միքայելը Մոսկվայից գումար է ստանում, գնում մի հին գրասեղան, որի դարակներում գտնում է թանկարժեք իրեր: Նա պատրաստվում է ամուսնանալ Մարիի հետ: Աղջիկն էլ նրան շտապեցնում է. ուզում է օր առաջ ամուսնանալ Միքայելի հետ, խնդրում է գողանալ իրեն: Մարին ասում է այնպիսի բաներ, որոնք Միքայելը չի հասկանում: Մարին գունատ է:
Մի անգամ Մարիի տան մոտ Միքայելը լսում է, թե ինչպես մի օտարական տալիս է Մարիի անունը, բայց ուշադրություն չի դարձնում: Հաջորդ օրը Միքայելը գնում է Մարիի տուն և իմանում, որ աղջիկը թույն է խմել և մահացել: Մարին թողել է մի նամակ, որում ասում է, թե իր ծնողները Մարիի մանկության տարիներին նրան նշանել են իրենց ծանոթի որդու հետ: Նախորդ օրը փեսացուն եկել էր և հիշեցրել ուխտը: Մարին այդ պատճառով էլ ինքնասպան է եղել: Միքայելը թաղում է Մարիին՝ հողը դնելով նաև գտած ամբողջ հարստությունը, որն իր համար այլևս նշանակություն չունի:

Նյութը տրամադրեց Թամարա Գասպարյանը


Ռափայել Պատկանյան | Ես նշանած էի | համառոտ Ռափայել Պատկանյան | Ես նշանած էի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 20, 2016 Rating: 5
Технологии Blogger.