Պաղտասար Դպիր | Տաղեր


Վասն քսու և չարախօս մարդկանց

Քսու մարդ է օձ և սատանայ,
Սիրելիք միմեանց շուտով հանէ նա,
Պիտի որ մարդ լաւ գեօզ-ղուլախ կենայ:
Եւ քսու մարդէն փախչի, հեռանայ:

Զերայ քո վատն ուրիշին կասէ
Եւ կու գայ քեզ մօտ, զնա բամբասէ.
Դու լաւ իմացիր, որ նա վասվաս է,
Մատնիչ Յուդա է, քանց շուն պակաս է:

Այնպիսի մարդն է, քանց մուկն ուստայ,
Որ դըդումը ծակէ և մէջն դուրս տայ,
Փոխարէն աղբէ և թողու դուրս գայ,
Նա ո՛չ ամնաչէ և ո՛չ նամուս կայ:

Չարախօս մարդոյ մօտ չի նստիս բնաւ,
Նա մրրկեալ է զետ ալեկոծ նաւ,
Երբ  ի նմանէ ծնանի մէկ ցաւ,
Քեզ կասեն. «Ընկե՛ր, այս քեզնէ ծնաւ»:

Երբ նորա անհամ խօսկերն լըսես,
Կամ թերի կելնես կամ կու սովորես.
Հոգով և մարմնով մեռեալ մոլոր ես,
Յետոյ փոշմանիս, գլուխդ քորես:

Խելօք մարդոյ հետ շրջիր և խօսէ,
Որ քեզ տեսնօղն աֆարիմ ասէ.
Հոգեսէր ծերոց խրատն լսէ,
Ով ոք որ լսէ՝ քեզ չի բամբասէ:

***
Մէկ ազնըւի մի սէրըն կայ ի գըլխիս,
Գիշերն է յերազիս, ցերեկն ի սրտիս,
Կորուսեր եմ զիմ աննման սիրելիս,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն:

Ի միտս որ գայ՝ կու թռչի խելքս ի գլխէս,
Յաչերս արիւն կու բոլորի  ի սրտէս,
Ղարիպ եմ ես, որ ելեր եմ երկրէս,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն:

Այգի եմ տնկեր ու վարդ եմ բուսուցեր,
Ապառաժներ կըտրեր՝ ջուր եմ վազցուցեր,
Զիմ աննըման սիրելիս եմ կորցուցեր,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն:

Զիմ ազնիւն, որ սիրոյս գըրկովն եմ բարձեր,
Ձըկանց ծովուն, լեռանց թռչնոցն եմ հարցեր,
Մոլորական մաղըսկաթներն եմ դարձեր,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն:

Թէ հարցանեն, թե հալտ ինչ է՝ հալ չունիմ,
Ի շատ սըգոյս պատասխանի տալ չունիմ,
 Ի տեղի մի դադարիլ և կալ չունիմ,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն:

Տես նաև Նահապետ Քուչակ ՀայրեններՆաղաշ Հովնաթան Տաղեր և Հովհաննես Երզնկացի Քառյակներ 

Պաղտասար Դպիր | Տաղեր Պաղտասար Դպիր | Տաղեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:47:00 Rating: 5
Технологии Blogger.