Յոսիֆ Բրոդսկի | Բանաստեղծություններ


Ռոտերդամյան օրագիր
1
Ռոտերդամում անրձև է: Չորեքշաբթի: Մթնշաղ:
Բաց անձրևանոց, ես վեր եմ քաշում օձիքս:
Չորս օր ռումբերը տեղացին քաղաքին,
Ու քաղաք չմնաց: Քաղաքները խաղաղ –
Մարդկանց պես չեն թաքչում մուտքերի մուժում
Տարափի ժամին: Տները, փողոցները
Այս դեպքում չեն գցում խելքները,
և, պարտվելով, չե՛ն կոչում վրեժի:
2
Հուլիսյան կեսօր: Կաթկթում է վաֆլին
որովայնի վրա: Երգչախումբ մանկանց ձայների:
Շուրջբոլոր՝ նոր խմբեր՝ մասնաշենքերի:
Նրանով են նման Կորբյուզիեն և Լյուֆտվաֆեն,
Որ երկուսն էլ տքնել են ի սրտե
վերափոխելու Եվրոպայի կերպը:
Ինչ մտահան կանի ցասման մեջ կիկլոպը,
Այն սթափորեն մատի՜տը կավարտի:
3
Ոնց էլ դարմանեն օրերը, բայց կճատ ձեռուոտը
Տեսնելով, որ նպատակից զատ այլ միջոց չունի,
Կսկծո՜ւմ է: Եվ դրանով էլ զորեղ է՝ համադարմանից:
Գիշեր: Երեք տասնամյակ հետո,
ամառվա խոշոր աստղերի լույսով խմում ենք գինի
քսաներորդ հարկի բնակարանում –
մակարդակի վրա, նվաճված արդեն
օդով աստ հասած թռչողների կողմից երբեմնի:


Բեվեռախույզը
Կերվել են արդեն շնորը բոլոր: Մի էջ ճերմակ
չի մնացել օրագրում: Եվ բառերի հուլունքը
ծածկել է լուսանկարը հարսնացուի, նրա այտի տակ
ճանճն ինչ խրոցով է մեխված – տարակուսանք է:
Հետո- քրոջ նկարն է: Չի խնայում քրոջը նա-
Խոսքն է՝ նվաճած լայնության մասին:
Եվ ոսկրախտը, ազդրով դեպի վեր, սկսում է սևանալ,
Ինչպես գուլպան է վարիետեի կույսի:

***
Ես ոչ թե խելքս եմ թռցրել, այլ այս ամռան հոգնատանջն եմ:
Մի շապիկի համար կոմոդն եմ խցկվում- կորսված է օրը:
Լիներ, շո՜ւտ լիներ, գար ձմեռը, այս ամենը ջնջեր-
մարդկանց, քաղաքները, բայց սկզբի՜ համար կանաչ խոտերի:

Սկսել եմ քնել առանց շոր հանելու կամ կարդալ անծանոթ
Գրքի մի էջից, քանի դեռ տարվա բեկոր մանրությունը,
Ասես թե կույրից հեռացած շան լակոտ,
ասֆալտն է անցնում կարգված տեղից: Ազատությունն

այն է, երբ բռնակալի բռում քո երկիրը դու չե՛ս մտաբերում,
իսկ թուքը բերանիդ խոռոչում քաղցր է, քան հալվան Շիրազի,
ու թեև ուղեղդ է ոլոր, որպես ոչխարի եղջյուրը,
ոչի՜նչ, ոչի՜նչ չի կաթկթա ակնաբիբերիդ լազուրից:

***
Նրանք, ովքեր չեն մեռնում, ապրում են
մինչև վաթսունը, յոթանասունը,
ծախում են դրկիցին, թխում են հուշեր,
ոտքերն են փախս գցում:
Ես ակնապիշ նայում եմ նրանց
Դիմագծերին, ինչպես Միկլուխո
Մակլայը դաջվածքանկարներին
Մոտեցող
Վայրենիների:

Թարգմանությունը՝ Շանթ Մկրտչյան

Տես նաև Գիյոմ Ապոլիներ Բանաստեղծություններ, Վելիմիր Խլեբնիկով Բանաստեղծություններ և Ժակ Պրևեր Բանաստեղծություններ

Յոսիֆ Բրոդսկի | Բանաստեղծություններ Յոսիֆ Բրոդսկի | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:15:00 Rating: 5
Технологии Blogger.