
Ստորև ներկայացնում ենք հատված Ռուդոլֆ Շտայների «Գաղտնագիտություն»
գրքի հայերեն թարգմանությունից (գրքի թարգմանությունը՝ Տիգրան Աբելյան, հրատարակությունը՝
Սարգիս Խաչենց.ՓՐԻՆԹԻՆՖՈ, 2016):
Այս գրքում խոսվել է այն ժամանակի մասին, որի ընթացքում,
մահվան վրա հասնելուց հետո մարդու աստրալ մարմինը դեռևս մնում է կապված եթերային մարմնին:
Այդ ժամանակաընթացքում մնում է հենց հոսած կյանքի աստիճանաբար խամրող հիշողությունը
(հմմտ. III գլ. հետ): Տարբեր մարդկանց մոտ այդ ժամանակը տարբեր է: Այն կախված է նրանից,
թե որքան մեծ է ուժը, որով մարդու աստրալ մարմինն իր մոտ է պահում եթերային մարմինը,
թե ինչպիսի իշխանություն ունի առաջինը երկրորդի վրա: Վերզգայական ճանաչողությունը կարող
է տպավորություն ստանալ այդ իշխանության մասին՝ դիտարկելով մարդուն, որը, ըստ իր հոգեկան-մարմնական
կերտվածքի աստիճանի, պիտի իրականում քնած լինի, սակայն անքուն է մնում ներքին ուժի
շնորհիվ: Եվ ահա պարզվում է, որ տարբեր մարդիկ կարող են արթուն մնալ տարբեր տևողությամբ՝
առանց մեջ ընդ մեջ հայտնվելու քնի իշխանության ներքո: Որքան ժամանակ մարդն ի վիճակի
է արթուն մնալ ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, մոտավորապես նույնքան, մահից հետո,
տևում է հենց նոր հասած կյանքի հիշողությունը, այն է՝ կապը եթերային մարմնի հետ:
*
Երբ մահից հետո եթերային մարմինն անջատվում է մարդուց (հմմտ.
III գլ.), վերջինիս ողջ հետագա զարգացման համար այդ մարմնից այնուամենայնիվ մնում է
մի բան, որը կարելի է բնորոշել իբրև էքստրակտ կամ հիմնանյութ (Essenz): Այդ էքստրակտը
պարունակում է անցած կյանքի պտուղները: Եվ նա կրողն է այն ամենի, ինչ մահվան ու նոր
ծննդյան միջև մարդու ոգեկան զարգացման ընթացքում կազմավորվում է իբրև սաղմ հետագա կյանքի
համար: (Հմմտ. III գլ. Հետ:)
*
Մահվան ու նոր ծննդյան միջև ընկած ժամանակի տևողությունը
որոշարկվում է նրանով, որ «ես»-ը որպես կանոն նորից վերադառնում է ֆիզիկական զգայական
աշխարհ միայն այն ժամանակ, երբ վերջինս այդ ընթացքում վերափոխված լինի այնպես, որ
«ես»-ը կարողանա վերապրել նոր իրողություն: Մինչ «ես»-ը գտնվում է ոգեկան ոլորտներում,
երկիր բնակավայրը փոխվում է: Այդ փոփոխությունը համապատասխան ուղղությամբ կապված է
տիեզերքի մեծ փոփոխությունների հետ. Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխությունների
հետ և այլն: Սակայն դրանք իհարկե այնպիսի փոփոխություններ են, որոնցում տեղ են գտնում
որոշակի կրկնություններ՝ կապված նոր պայմանների հետ: Արտաքուստ դա դրսևորվում է նրանում,
որ, օրինակ, երկնակամարի կետը, ուր ծագում է Արեգակը գարնան սկզբում, մոտավորապես
26. 000 տարվա ընթացքում կատարվում է լրիվ շրջապտույտ: Դրա շնորհիվ գարնանային գիծերահավասարի
կետը այդ ժամանակի ընթացքում շարժվում է երկնային մի ոլորտից դեպի մյուսը: Այդ ժամանակի
տասներկուերորդ մասի լրանալուց հետո, այսինքն մոտ 2.100 տարի անց, երկրային պայմանները
փոփոխված են լինում այնքան, որ մարդկային հոգին կարող է վերապրել նախորդ մարմնավորման
համեմատ նոր իրողություն: Բայց քանի որ մարդու ապրումները տարբեր են, կախված նրանից՝
ծնվում է որպես կին, թե՝ տղամարդ, ապա նկարագրված ժամանակաշրջանի սահմաններում որպես
կանոն տեղ են գտնում երկու մարմնավորումներ՝ մեկը որպես տղամարդ, մյուսը՝ կին:Սակայն
այս իրողությունները կախված են նաև այն բանից, թե ինչպիսին են ուժերը, որոնք մարդը
երկրային կեցությունից վերցնում է իր հետ՝ անցնելով մահվան միջով: Դրա համար այսպիսի
տվյալները հարկ է ընդունել միայն այն իմաստով, որ դրանք ընդհանուր են էականում, սակայն
առանձին դրվագներում փոփոխված են ամենատարբեր կերպով: Թե որքան է մարդկային ես-ը մնում
ոգեկան աշխարհում՝ մահվան ու նոր ծննդյան միջև, կախված է տիեզերքում գոյություն ունեցող
նշյալ պայմաններից սոսկ մի հարաբերությամբ: Այլ հարաբերությամբ դա կախված է զարգացման
վիճակներից, որոնցով անցնում է մարդը այդ ժամանակ: Այդ վիճակները որոշ ժամանակ անց
բերում են «ես»-ը այնպիսի ոգեկան կերտվածքի, որն իր ներքին ոգեապրման մեջ այլևս չի
գտնում գոհացում, այլ զարգացնում է ձգտումը գիտակցության այնպիսի փոփոխության, երբ
գոհացումը տեղի է ունենում ֆիզիկական վերապրման միջոցով ինքնաարտացոլման մեջ: Համագործակցությունից,
որ տեղի է ունենում մարմնավորման այդ ներքին ծարավի և համապատասխան մարմնականությունը
գտնելու՝ տիեզերքից տրված հնարավորության միջև, հետևում է մարդու մուտքը երկրային կյանք:
Քանի որ երկու պայմաններն էլ պիտի գործեն միասին, մի դեպքում դա տեղի է ունենում այն
ժամանակ, երբ «ծարավը» դեռ չի հասել իր բարձրունքին, քանզի հնարավոր է դարել ձեռք բերել
մոտավոր համընկող մարմնավորում, իսկ մյուս դեպքում՝ երբ «ծարավը» գերազանցել է իր նորմալ
բարձրունքի սահմանները, քանի որ համապատասխան ժամանակում չի եղել մարմնավորման հնարավորություն:
Այս պայմանների հետ է կապված մարդու ընդհանուր կենսատրամադրությունը, որում նա գտնվում
է իր մարմնական էության հատկությամբ պայմանավորված:
Տես նաև Ռուդոլֆ Շտայներ Կյանքը և գործը և Արա Գուրզադյան Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը»
Ռուդոլֆ Շտայներ | Մարդու հետմահու կյանքի մասին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 11, 2017
Rating:
