Գրամշիի «Մարդկության շրջանակը» և Հայաստանը



Ստորև ներկայացնում ենք հատված «Գրամշիի «Մարդկության շրջանակը» և Հայաստանը» գրքից (Համահեղինակներ՝ Ալբերտ Ստեփանյան, Արա Մերջեան, Սմբատ Հովհաննիսյան և Նարեկ Մկրտչյան, ՓՐԻՆԹԻՆՖՈ հրատարակչություն, Երևան, 2016):

Գիրքը կոլեկտիվ մենագրություն է, որտեղ ներկայացվում են Գրամշիականության և Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությունները: Ուշադրության կիզակետում պահելով իտալացի մարքսիստ տեսաբան Անտոնիո Գրամշիի՝ 1916 թ. Հայոց ցեղասպանության մասին գրված «Հայաստան» ակնարկ-հոդվածը՝ հիղինակներն այն  հետազոտել են Գրամշիի գերիշխանության տեսության ծիրում: Առաջադրվել է մի դրույթ, համաձայն որի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևորագույն քայլերից է Հայաստանը և հայությունը Գրամշիի մատնանշած «մարդկության շրջանակի» մեջ ներառելը: Գիրքը հասցեագրված է պատմագետներին, քաղաքագետներին, միջազգայնագետներին, փիլիսոփաներին, ինչպես նաև հայոց պատմությամբ հետաքրքրվող լայն հասարակությանը:

Անտոնիո Գրամշի
Հայաստան
Միշտ էլ այդպես է: Որպեսզի իրադարձությունը հետաքրքրի մեզ, հուզի, դառնա մեր ներքին կյանքի մի մասը, անհրաժեշտ է, որ այն տեղի ունենա մեր շուրջ, մարդկանց մերձակայքում, որոնց մենք հաճախ տեսնում և լսում ենք, և որոնք գտնվում են մեր մարդկության շրջանակում: Բալզակն իր «Հայր Գորիոյում» հարցնում է Ռասինյակին.
«Եթե իմանայիր, որ երբ ամեն անգամ նարինջ ես ուտում, մի չինացի է մահանալու, վերջ կտայի՞ր նարինջ ուտելուն»:
Ռաստինյակը մոտավորապես [այսպես] է պատասխանում.
«Նարինջները և ես մոտ ենք միմյանց, և ես ծանոթ եմ նրանց, մինչդեռ չինացիներն այն քան հեռու են, որ ես անգամ վստահ չեմ, որ նրանք գոյություն ունեն»:
Անշուշտ, մենք երբեք չենք տա Ռաստինյակի ցինիկ պատասխանը, բայց և այնպես, երբ լսեցինք, որ թուրքերը հարյուր հազարավոր հայերի ենթարկել են զանգվածային կոտորածների, զգացի՞նք մարմնի նույն ծակող սուր ցավը, որը մենք զգում էինք ամեն անգամ, երբ ականատես էինք լինում խոշտանգված դժբախտ մարմինների, և որը ուժգնորեն զգացինք անմիջապես գերմանացիների Բելգիա ներխուժելուց հետո:
Մեծ անարդարություն է անծանոթ լինելը: Սա նշանակում է լինել մեկուսացված, փակված սեփական ցավի մեջ՝ առանց օգնության և կարակցանքի հնարավորության…

Թարգմանությունը՝ Արա Մերջեան
Գրամշիի «Մարդկության շրջանակը» և Հայաստանը Գրամշիի «Մարդկության շրջանակը» և Հայաստանը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 24, 2017 Rating: 5
Технологии Blogger.