Ապոլլոդորոս | Դիցաբանական գրադարան



Լույս է տեսել Ապոլոդորոսի «Դիցաբանական գրադարան» երկը (գրքի թարգմանությունը հին հունարենից՝ Գոհար Մուրադյան և Արամ Թոփչյան, հրատարակությունը՝ Սարգիս Խաչենց.ՓՐԻՆԹԻՆՖՈ.Անտարես 2017):


Գիրքն ընդգրկում է անտիկ դիցաբանության կարևորագույն և ամենաամբողջական աղբյուրներից մեկի՝ Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»-ի (մ. ա. I-II դդ.) հին հունարենից հայերեն թարգմանությունը՝ ընդարձակ գիտական առաջաբանով և ծանոթագրություններով: Դրանցում քննարկվում են առեղծվածային հեղինակի և նրա երկի հետ կապված խնդիրներ, ներկայացվում առասպելական պատմությունների ու դրվագների զանազան տարբերակներ, նշվում դրանց հիմնական աղբյուրները: Նաև մեջբերվում են հին հունական առասպելների առավել ուշագրավ հիշատակումները հայ միջնադարյան ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ: «Դիցաբանական գրադարան»-ի առաջին հայերեն թարգմանության այս պատկերազարդ հրատարակությունն ընթերցողին կարող է ծառայել իբրև անտիկ առասպելաբանության մի ինքնատիպ հանրագիտարան:

Ապոլլոդորոս | Դիցաբանական գրադարան Ապոլլոդորոս | Դիցաբանական գրադարան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 20, 2017 Rating: 5
Технологии Blogger.