Կոստան Զարյան | Անցորդը և իր ճամփան | համառոտ



Գրողի առաջին ծավալուն գործն է «Անցորդը և իր ճամփան» երկը, որ վերլուծական արձակ է՝ հուշագրության շրջանակում: Լույս է տեսել 1926-1928 թթ. Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» ամսագրում: Երկն ունի կենսագրական բնույթ, որովհետև գրողը պատկերում է իր կյանքի ուղին՝ 1922 թ. Պոլսից դուրս գալու օրից մինչև Խորհրդային Հայաստանից հեռանալը: Պոլիսը, Թիֆլիսը, Երևանը գրողի գրչի ուժով մարմին են առնում, կենդանանում ոչ թե կենցաղի ու առօրյա մանրամասն նկարագրությամբ, այլ՝ գրողի կողմից նրբորեն դիտված և տաղանդի ուժով արած ընդհանրացումներով: Ըստ Զարյանի հայացքի՝ «Պոլիսը թատրոն է, մարդիկ՝ ակամա դերասաններ: Ես-ից զուրկ, անհատականությունից հրաժարված: Ահա թե ինչու բռնանալը այնքան բնական է այնտեղ»: Այդ միջավայրում հայը սալամանդր է հիշեցնում, որն անընդհատ ծալծլվում է, գույնն ու ձևը փոխում՝ հարմարվելով միջավայրին:

Երկի գերակշիռ մասը նվիրված է խորհրդայնացած Հայաստանի կյանքին, մարդկանց փոխված հարաբերություններին ու հոգեբանությանը, Երևանից գրողի ստիպողական հեռանալուն: Զարյանը եկել էր հայրենիք՝ աչքերն ու սիրտը հայությամբ լցնելու, բայց հեռանում է ցավի խորագույն զգացումով՝ իր հետ տանելով հայրենիքի տեսիլը. «Երախտապարտ եմ աչքերիս մեջ ամբարած արծաթե տեսիլների համար, սրտիս մեջ մխրճված բոլոր հույզերի համար, մսերիս մեջ թռթռացող և ուղեղիս ծալքերի մեջ դրոշմված սպիների ու հեքիաթային երազանքների համար»:


Կոստան Զարյան | Անցորդը և իր ճամփան | համառոտ Կոստան Զարյան | Անցորդը և իր ճամփան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:41:00 Rating: 5
Технологии Blogger.