Պետեր Հանդկե | Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ



Պետեր Հանդկեի «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ» վեպը հոգեբանական երկ է: Ներկայացնում է հերոսի և նրա կնոջ՝ Յուդիթի պատմությունը:
Ամուսինները բաժանված են, սակայն դեռ շարունակում են հետապնդել իրար: Կինը ուզում է սպանել ամուսնուն: Մի անգամ նրա վրա հարձակվում են տղաներ, գողանում փողը, հետո հերոսը տեսնում է, թե ինչպես են նրանք մոտենում կնոջը: Հերոսը որոշ ժամանակ անցկացնում է իր ծանոթ Քլերի և նրա դստեր հետ: Նրանք մնում են Քլերի ընկերների մոտ: Այստեղ հերոսը շտապ ծանրոց է ստանում, ոչ մեծ չափսերի տուփ, որը խնամքով կապված է պարանով, հասցեն գրված է տպագիր տառերով: Պարզվում է, որ տուփը նաև պատված է հաղորդալարերի ցանցով, դրանք միանում են մի կետում՝ կարմիր զմուռսե կպչուկի տակ: Հերոսը կոտրում է կնիքը, ձեռքը ջղաձգվում է: Հետո է հասկանում, որ հաղորդալարերը ցնցվում են հոսանքից: Ռետինե ձեռնոց է հագնում, կապարիչը պոկում է տուփից, բայց այլևս ոչինչ չի լինում: Տուփի մեջ փոքրիկ մարտկոց է: Գիտի, որ Յուդիթը բավականաչափ ճարպիկ է և գյուտարարության ընդունակ, որ ավելի լուրջ բան պատրաստի, այնուամենայնիվ հերոսի ծիծաղը չի գալիս: Չի հասկանում, թե կնոջն էլ ինչ է պետք: Մի՞թե դրան վերջ չի լինելու: Շուտով ստիպված հեռանում է Քլերից: Կինոռեժիսոր Ջոն Ֆորդի մոտ է: Յուդիթը ևս այստեղ է: Զրուցում են: Վերջում ռեժիսորը խնդրում է Յուդիթին պատմել իրենց մասին, և նա պատմում է իր պատմությունը, թե որքան խենթորեն էր նա հետապնդում ամուսնուն, թե ինչպես իրենք հասան Ամերիկա, ինչպես ինքը թալանեց հերոսին, նույիսկ ցանկացավ սպանել և թե ինչպես ի վերջո իրենք որոշեցին հանգիստ ու խաղաղ բաժանվել: Վեպը ունի ինքնակենսագրական տարրեր:

Տես նաև Գյունտեր Գրաս Թիթեղյա թմբուկ, Պատրիկ Զյուսկինդ Օծանելիք և Շտեֆան Ցվայգ Շախմատային նովել

Պետեր Հանդկե | Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ Պետեր Հանդկե | Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:00:00 Rating: 5
Технологии Blogger.