Այրիս Մերդոկ | Սև արքայազնը | համառոտ



Վեպի գլխավոր հերոսն է հիսունութամյա գրող Բրեդլի Փիրսոնը, որը տենչում է գրել վեպ, բայց դրա փոխարեն սիրահարվում է մի երիտասարդ աղջկա: Նա ունենում է բազմաթիվ բարդ հարաբերություններ:

Բրեդլին ծրագրում է հեռանալ Լոնդոնից և բնակվել ծովափնյա մի վայրում, որպեսզի կարողանա գրել իր գիրքը: Նախքան մեկնելը սկսվում են գլխապտույտ իրադարձությունները: Նախ Բրեդլին սիրահարվում է իր ընկերոջ և գրական ասպարեզում իր մրցակից Առնոլդ Բաֆինի կնոջը` Ռաքելին: Այնուհետև՝ դստերը՝ Ջուլիանին: Վեպի մյուս հերոսներն են Քրիստիանը՝ Բրեդլիի նախկին կինը, Ֆրենսիս Մարլոն՝ Քրիստիանի եղբայրը, Փրիսիլան՝ Բրեդլիի քույրը: Վեպը բաղկացած է մի քանի մասերից.

1. Խմբագրի առաջաբան
2. Բրեդլի Փիրսոնի նախաբան,
3. Երեք գլուխներ
4. Բրեդլի Փիրսոնի ետգրությունը,
5. Մյուս հերոսների ետգրությունները
6. Խմբագրի ետգրությունը

Վեպը բացվում է խմբագիր Լոքսիասի կարճ առաջաբանով, որտեղ սա զգուշացնում է, որ պատմության հիմքում ընկած է իմաստության և արվեստի պայքարը և բնորոշում է այն արպես սիրային պատմություն: «Քանզի ամեն արվեստագետ տխուր սիրահար է»:
Երրորդ գլխում Բրեդլին պատմում է Արնոլդի սպանության մասին, որը պատճառ է դառնում իր ձերբակալության, չնայած, որ ինքն անմեղ է: Վեպի մյուս հերոսների ետգրությունները կոչված են բացահայտելու իրական պատմությունը: Սակայն դրանք սուբյեկտիվ մեկնաբանություններ են, որտեղ մարդիկ փորձում են արդարացնել իրենք իրենց և ներկայացնել գործը իրենց համար շահեկան տեսանկյունից, հետևաբար՝ նաև ստել:
Խմբագրի ետգրության մեջ Լոքսիասը հայտնում է, որ վեպն ավարտին հասցնելուց հետո Բրեդլին մահանում է բանտում քաղցկեղից: Նա անդրադառնում է չորս հերոսների՝ Ֆրենսիսի, Ռաքելի, Ջուլիանի և Քրիստիանի ետգրություններին և գնահատում է դրանք որպես կեղծ: Լոքսիասը տպագրել է գիրքը ի պաշտպանություն Բրեդլիի:
«Արվեստն է կարողանում խոսել այն ճշմարտությունների մասին, որոնք իսկապես կարևոր են: Արվեստը այն լույսն է, որի տակ կարող են ուղղվել մարդու սխալները: Եվ արվեստից այն կողմ ոչինչ չկա»:

Տես նաև Ուիլյամ Ֆոլկներ Շառաչ և ցասում, Վիրջինիա Վուլֆ Միսիս Դելոուեյ և Ջեյմս Ջոյս Ուլիս

Այրիս Մերդոկ | Սև արքայազնը | համառոտ Այրիս Մերդոկ | Սև արքայազնը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 12, 2017 Rating: 5
Технологии Blogger.