Լասարիլյո Տորմեսցու կյանքը | համառոտ

Լասարիոն (Լազարը) ծնվում է փոքր գյուղում, Սալամանկա քաղաքից ոչ հեռու, Տորմես գետի մոտակայքում շատ աղքատ ընտանիքում: «Իմ մայրը ջրաղացպանի այրի է, հայրը մահացել է մավրների դեմ պատերազմի ժամանակ: Մայրը, ամուսնու մահից հետո սկսում է ապրել Սաիդ անունով մավր ձիապանի հետ, ով օգնում է իր նոր ընտանիքին նյութապես՝ իր տերերից մթերք և փայտ գողանալով: Որոշ ժամանակ անց Լարիոն ունենում է մուգ մաշկով եղբայր: Նոր խոսել սկսելով և նկատելով ծնողների մաշկի գույների միջև տարբերությունը՝ փոքր եղբայրը մատնացույց է անում հորը և ասում մայրիկին. «Տես, մայրիկ, սա հրեշ է»: Սա շատ է զվարճացնում է Լասարիոյին, ով զարմացած ու մտահոգված բացականչում է. «Որքան կան այս աշխարհում մարդիկ, ովքեր զլանում են նայել իրենց հայելու մեջ»:
Շուտով Սաիդի խաբեությունը բացահայտվում է, և իր տերերը խիստ պատժում են նրան գողության համար: Լասարիոյի մայրը տեղափոխվում է ուրիշ քաղաք և սկսում է աշխատել գինետանը: Մի օր այնտեղ կանգ է առնում մի կույր անցորդ և խնդրում է Լասարիոյի մորը իրեն հանձնել տղային, որպես ծառայի և օգնականի: Ծանր կարիքից դրդված, Լասարիոյի մայրը համաձայնում է: Լասարիոն ձեռք է բերում իր առաջին տիրոջը: Կույրը լինում է բավականին դաժան և ձեռնփակ մարդ, և Լասարիոն անվերջ տառապում է սովից, սովորում է գողանալ սեփական տիրոջից, ով գումար է վաստակում հացի համար աղոթքների, բուսաբուժության, գուշակությունների և նմանատիպ այլ միջոցների օգնությամբ:
Կույրի չափազանց դաժան վերաբերմունքը ցանկություն է առաջացնում Լասարիոյի մոտ վրեժ լուծել իր տիրոջից: Մի անգամ մի քաղաքից մյուսը տեղափոխվելիս Լասարիոն ուղղորդում է կույր տիրոջը դեպի հսկայական քարե սյունը և ասում է. «Այստեղ նեղ գետակ է: Հավաքիր ուժերդ և փորձիր ցատկել, որպեսզի չթրջես ոտքերդ»: Կույրը հետևում է Լասարիոյի խորհրդին, և ուժեղ հարվածելով սյանը կոտրում է սեփական գլուխը: Լասարիոն շտապ մեկնում է քաղաքից և փորձում թաքնվել իրեն հետևողներից:
Մեկ ուրիշ քաղաքում Լասարիոն ծանոթանում է քահանայի հետ, ով իրեն առաջարկում է եկեղեցում աշխատանքներ կատարել: Պարզվում է քահանան շատ ավելի ժլատ է նախորդ տիրոջից, նա բառացի սովամահ է անում տղային՝ նրանից թաքցնելով մթերքը, որը սա ստացել է անցորդներից: Միայն թաղման ժամանակ է կարողանում Լասարիոն կուշտ ուտել և այդ պատճառով ամեն օր աղոթում է Աստծուն, որպեսզի նա որքան կարելի է շատ մարդ տանի իր մոտ: Ցավոք, Լասարիոն նկատում է, որ կես տարվա ընթացքում ամբողջ քաղաքում մահացել է ընդամենը քսան մարդ: Երբ քահանան ժամանակավոր բացակայում է, եկեղեցի է մտնում թափառական թիթեղագործ և հարցնում է, արդյոք տղային օգնություն է պետք: Լասարիոն խնդրում է թիթեղագործին մի բանալի պատրաստել այն արկղի համար, որտեղ քահանան պահում է մթերքները կողպեքի տակ: Որպես շնորհակալություն, Լասարիոն թիթեղագործին է տալիս մթերքների մի մասը, որը դուրս է բերում արկղից:
Վերադառնալով եկեղեցի և գողությունը բացահայտելով, քահանան վռնդում է Լասարիոյին: Տղան նորից ստիպված է նոր տեր փնտրել: Նրա երրորդ տերն դառնում աղքատացած արիստոկրատը, ով միայնակ ապրում է մեծ, մութ, սարդոստայնով պատված և բացարձակապես դատարկ տանը: Արիստոկրատն այնքան աղքատ է, որ ինքը նույնպես միշտ սովի մեջ է, և Լասարիոն, խղճալով նրան, սկսում է կերակրել իր տիրոջը՝ ողորմություն խնդրելով փողոցներում: Իսկ արիստոկրատը, ցանկանալով պահպանել իր արժանապատվությունը և պատիվը, գլուխը բարձր զբոսնում է քաղաքում՝ ձևացնելով, թե ապրում է հարստության մեջ:
Մի անգամ արիստոկրատին են այցելում իր տան տերերը և խնդրում են վճարել տան համար: Արիստոկրատը, ով նախկինում հաճախ գովաբանում է իր հարուստ և արժանապատիվ ապրելակերպը, ասում է, որ իրեն անհրաժեշտ է մանր մեծ դրամը և փախուստի է դիմում:
Լասարիոն նորից ստիպված է լինում կացարան և նոր տերեր փնտրել: Իր նոր տերն է դառնում թափառական քահանան, ով զբաղվում էր ինդուլգենցիաների վաճառքով՝ հնարավոր է կեղծ: Լասարիոն դառնում է իր նոր տիրոջ ամենատարբեր խաբեությունների վկան:
Վերջապես, բազմաթիվ տերեր փոխելուց, տառապանքներից և թափառական կյանքից հետո, արդեն պատանի Լասարիոն աշխատանք է գտնում արքունական հաստատությունում և ամուսնանում է անբարո կնոջ հետ, որի ամուսնական դավաճանությունները Լասարիոն ձևացնում է, թե չի նկատում:
Վեպն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Իմ հետագա արկածների մասին ես կպատմեմ Ձերդ Մեծությանը ավելի ուշ»:

Տես նաև Լոպե դե Վեգա Պարտիզպանի շունը, Կալդերոն Կյանքը երազ է և Սերվանտես Դոն Կիխոտ

Լասարիլյո Տորմեսցու կյանքը | համառոտ Լասարիլյո Տորմեսցու կյանքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 03, 2017 Rating: 5
Технологии Blogger.