
«Ո՛վ ծեր, ինչո՞ւ համար այդպես դառն կաշխատիս և արմավենի կտնկես: Չէ՞ որ ծառը քառասուն տարի հետո միայն կարող է պտուղ տալ. Իսկ դու այսօր կաս, վաղը չկաս»:
Ծերուկը պատասխան տվավ. «Ո՛վ բարի թագավոր, մի ուրիշ մարդու
տնկած ծառեն ես եմ կերել ու վայելել. Այժմ ես կտնկեմ, որ ինձնից հետո մի ուրիշը վայելի»:
Ու թագավորը կհրամայե. «Հազար դահեկան տվեք իրեն այդ խոսքի
համար, քանզի բարի և օգտակար մարդ է նա»:
Երբ ծերը դրամն առավ, գոհություն տվավ Աստծո: Թագավորը հարցրեց.
«Ինչո՞ւ համար գոհություն կտաս Աստծո»: Եվ նա պատասխանեց. «Ո՛վ թագավոր, ամեն արմավենի
քառասուն տարի հետո միայն պտուղ կտա, իսկ իմ ծառս մեկ օրվա մեջ պտուղ տվավ»:
Թագավորը կասե. «Կրկին հազար դահեկան տվեք իրեն»: Ծերուկը
դարձյալ գոհացավ: Թագավորը մեկ անգամ ևս հարցուց. «Ինչո՞ւ համար նորեն գոհացար»: Ծերը
թե՝ «Ո՛վ բարի թագավոր, ամեն մարդու ծառ տարին մի անգամ միայն պտուղ կտա, իսկ իմ ծառս
այսօր երկու անգամ պտուղ տվավ»:
Թագավորը շատ սիրեց ծերուկին և տարավ վերակացու կարգեց իր
տան վրա, որ խրատե արքայազունները:
Տես նաև Վարդան Այգեկցի Աղվեսագիրք, Մխիթար Գոշ Առակներ և
Խնկո Ապեր Առակներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Վարդան Այգեկցի | Բաբելացվոց թագավորը և իմաստուն ծերունին | Առակ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 13, 2017
Rating:
