
Եվ այսպես տղան գողության վարժվեցավ: Այնուհետև կբերեր անասուններ,
ուրիշ մեծ-մեծ բաներ և անոթներ: Ու նա դարձավ յայտնի գող և ավազակապետ: Բարձրացավ լեռները,
սկսավ անլուր չարիքներ գործել:
Եվ մի օր բռնվեցավ գողության մեջ ու կախվելու տարվեցավ: Կանչել
տվավ հայրը և ասաց. «Հա՛յր իմ, ե՛կ մոտս, որ համբուրեմ քեզ, կարոտով չմեռնիմ»:
Երբ հայրը մոտեցավ, տղան խածավ հոր քիթը և կտրեց: Թագավորը
իմացավ այդ բանը, իր մոտ կանչել տվավ մահապարտը և ասաց. «Քո ծնողի դեմ այդ ի՞նչ խայտառակություն
արիր, ո՛վ չար»:
Գող որդին թե՝ «Արժանի՛ էր հայրս, ինչ արի, որովհետև նա՛
է ուսուցեր զիս գողության, փոխանակ բարի խրատներ տալու: Ինչ որ կբերեի տղա ժամանակս,
միշտ ուրախությամբ կընդուներ ու խնդությամբ կը ճաշակեր: Ահա այդ պատճառով արի այդ,
որ նա ևս ինձ հետ տանջվի, իսկ ուրիշները խրատ առնեն: Ես իմ գործիքիս համաձայն մահվան
վճիռ առի»:
Թագավորը հրամայեց արձակել գող որդին և փոխարենը հայրը կախել:
Գող հայրը և գող որդին | Առակ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 12, 2017
Rating:
