Ժորժ Բրաք | Աֆորիզմներ



Բնությունը չի արթնացնում կատարելության հակում, կատարելությունը չես ընկալում ո՛չ լավագույն, ո՛չ էլ վատթար ձևով:

Ես չեմ անում, ինչպես ուզում եմ, այլ անում եմ, ինչպես կարող եմ:

Արվեստը ստեղծվել է խռովելու համար, գիտությունը խաղաղեցնում է:

Հայտնաբերել ինչ-որ բան նշանակում է կյանք տալ դրան:

Ես երբեք չեմ կարողացել սկիզբը տարբերել վերջից:

Միշտ պետք է երկու գաղափար ունենալ, որպեսզի մեկը ոչնչացնի մյուսին:

Հոռետեսը չի թաքցնում իր մտքերը, այլ ցուցադրում է դրանք:

Նպատակը չէ, որ հետաքրքիր է, այլ դրան հասնելու միջոցները:

Ուտոպիան առասպել է, որի հետևանքները կանխատեսելի են: Սխալվում են:

Դեմոկրատիաները շքեղությունը փոխարինեցին վայելքով:

Իդեալիզմը հույսի ընդունված ձև է:

Իսկական մատերիալիստը հավատացյալն է:

Քիչ մարդիկ կարող են ասել. «Ես այստեղ եմ»: Նրանք իրենց փնտրում են անցյալում և տեսնում ապագայում:

Երբեք չանդամակցել:

Մշակույթը ծնում է հրեշավորություն:

Սխալվում է միայն նա, ով գիտի, թե ինչ է ուզում:

Ես տենչում եմ սերն այնպես, ինչպես քունն են տենչում:

Մոռանանք իրերը, քննենք միայն հարաբերությունները:

Գիտակցությունը արատի մայրն է:

Զգուշանանք. տաղանդը հմայում է:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արա Խաչիկօղլյան

Տես նաև Ժորժ Բրաք
Ժորժ Բրաք | Աֆորիզմներ Ժորժ Բրաք | Աֆորիզմներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 17, 2017 Rating: 5
Технологии Blogger.