Պարույր Սևակ | Անմեկնելի զգացում


Մտքովըս հաճախ բաներ են անցնում
Որ շատ է նման խելագարության.

Երբ որ տավարն է ծաղիկ արածում՝
Չեմ զգում ո՛չ ցավ,
Ո՛չ էլ ափսոսանք.
Իսկ երբ որ մարդն է պոկում ծաղիկներ՝
Մի՜շտ ինչ-որ մի ցավ,
Ինչ-որ ափսոսանք
Ծագում է հանկարծ
Ու ծակում հոգիս...

18.XI.1959թ.         
Չանախչի


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անմեկնելի զգացում Պարույր Սևակ | Անմեկնելի զգացում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:06:00 Rating: 5
Технологии Blogger.