Պարույր Սևակ | Հանդգնեմ ասել


Կարող եմ կյանքում ես շա՜տ բան անել,
Բայց անկարող եմ ինձանից վանել
Իմ երկվորյակին՝
Անկեղծությո՛ւնը:

Ուրեմըն ասեմ ամենից առաջ,
Հանդըգնե՛մ ասել, որ ես աշխարհում
Անխտրական եմ՝ նվագի նման,
Անձրևի նման ՝ հավասարատես,
Բայց և կան բաներ,
Բայց և կան մարդիկ,
Որոնց նկատմամբ միտումնավոր եմ՝
Չորը ճարակող չար կրակի պես,
Եվ ծխի նման անտարբեր եմ ես՝
Նրանց ճարճատում-ճիչերի հանդեպ...

18.XI.1959թ.         
Չանախչի

Տե՛ս նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Հանդգնեմ ասել Պարույր Սևակ | Հանդգնեմ ասել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:21:00 Rating: 5
Технологии Blogger.