Պարույր Սևակ | Մատնիչ ցանկություն


Ինչ դառնա՞մ:

Դառնամ
Ոչ միայն խորունկ հանքահորերում
Օդափոխություն,
Շքանշանի գունեղ ժապավեն՝
Իմ հողը փրկող հերոսի կրծքին,
Այլ նաև դառնամ գերհզոր թևեր՝
Սիրամարգերի՜ն,
Որ երկի՜նք սուրան
Եվ ո՛չ թե քայլեն լոկ հողի վրա:

18.XI.1959թ.         
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Մատնիչ ցանկություն Պարույր Սևակ | Մատնիչ ցանկություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 20, 2017 Rating: 5
Технологии Blogger.