Պարույր Սևակ | Քայլող հիշողություն և վառվող արյուն


Ե՛ս, որ կարող եմ ինքըս ինձ կոչել
Եկած ապագա,
Ես նաև քայլող հիշողություն եմ՝
Ապրո՜ղ պատմություն:
Թող ներվի ասել,
Որ իմ արյունը
Հենց համարյա թե նույն ծագումն ունի,
Ինչ ունի նավթը.
Հյութն ու ավիշն է բյուր սերունդների,
Մարդ ու կենդանու,
Ու թե արյանըս լուցկի մոտեցնես՝
Արյունը նույնպես կարող է... վառվե՜լ:

18.XI.1959թ.         
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Քայլող հիշողություն և վառվող արյուն Պարույր Սևակ | Քայլող հիշողություն և վառվող արյուն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:13:00 Rating: 5
Технологии Blogger.