Պարույր Սևակ | Խաղաղություն և հաղթանակ


Ճերմակել է նորից աշնան դաշտը դեղին-
Կրկին ձյունն է իջնում անհունորեն խաղաղ,
Ամեն աղմուկ ու ճիչ թվում է անտեղի,
Անհարիր է թվում ամեն մի աղաղակ...


Սակայն գիտես, որ այս խաղաղության ներքո -
Անհարազատ, օտար աշխարհներում,
Ինքն իրենից հոգնած, ինքն իրենից դժգոհ
Մի մութ փոթորիկ է գաղտնի հևում:

Գիտես, որ աշխարհում - քո աշխարհից հեռու,
Որքան էլ որ ձմռան երկինքն է անկայծակ,
Կայծակներ են սակայն պահվում մութ ամպերում,
Որպես գալիք կռվի բոցահարույց կայծհան:

...Սակայն գիտես նաև, որ ձմեռից հետո
Իր հաղթական տոնով միշտ մայիսն է գալիս,
Որ արկերով դաժան և վառոդի ծխով
Չի ընդհատվում երբեք շունչը դարի:

1947թ.     
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Խաղաղություն և հաղթանակ Պարույր Սևակ | Խաղաղություն և հաղթանակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 14, 2017 Rating: 5
Технологии Blogger.