Էդգար Շահին | Նամակ Արշակ Չօպանյանին


Էդգար Շահինի նամակը Արշակ Չօպանյանին
20, Մայիսի 1898, Փարիզ

Սիրելի Արշակս,
Մի՛ զարմանար, որ հեծելանիւովիս վրայ նստած, քեզի չեմ գար տեսնելու:
Անցյալ օրը մազ մնաց, որ ես պիտի կոտրեի ուրիշի անիվի մը տակ, բայց մեծ հրաշքով մը ազատեցայ: Պիսիքլեթս կոտրեցայ և հիմա… հիվանդանոցն է, վիրոբուժներու դարմանաց տակ:
Օրերուն բացուելուն կը սպասիմ կոր, որպեսզի դարձյալ հեծնում, բայց այս անգամ հեռու, Փարիզեն դուրս պիտի ելլեմ: Քեզի այս երկրորդ կամ հարյուրերորդ կարծեմ անգամն է, այս ամսոյս մեջ նեղություն տալս: «Փարիզիեն դե Փարի» թերթը, որ մեր La Liane պզտի ընկերության օգնական թերթը կը սեպվի, խնդրեց անցյալ գիշեր մեզմե, որ ամեն La Liane-ի անգամ, որ Salon-ը expose ըրած է իրեն, պատկերներուն վրա պզտի հոդված մը գրե և խորե, որպեսզի հրատարակե: Արդ, ես քեզմե կխնդրիմ, որ առանց շատ լավ խոսելու, իմ նկարչական գաղափարներս և մանավանդ վերջին պատկերներիս մեջ դնել ուզած գաղափարներուս վրա «անալիզ» մը ընես, որպեսզի խորիմ, որչափ որ շուտ կարելի է:
Հազար շնորհակալություն, առաջուց քեզ, կը խնդրեմ, որ ընդունիս: 15 սանթիմանոց թերթ մը այս անգամ չի գրե. մի՛ զարմանար, վերացեալ են, մեկն ալ ես եմ:
Քեզի սիրուն բան մը ըսեմ: Բայց չի խնդաս. Ինճյանը այս վերջերս մեկուն ըսեր է, թե ինքը շատ «ռոմաթիզան» է և թե ռոմաթիզանները շատ խելացի կըլլան ընդհանրապես:
Դու ռոմաթիզմ ունի՞ս, Արշակ:
Բարեկամս հարցուցեր է, թե մեծ գրագետները և բանաստեղծները ռոմաթիզան կըլլան միշտ:
Ինճյանը համարձակեր է ըսել, թե գրագետները և բանաստեղծները միշտ բնական ձիրքով մը կգրեն և շատ ավելի դժվար է և աշխատության կարոտ է, մարդս ատամնաբույժ ըլլա, քան թե բանաստեղծ:
Ի՞նչ կըսես ասոր, հե՞…
Գիտեմ պատասխանդ. (ի՞նչ ընեմ, ճանըմ) պիտի դարձես, բայց ապահով եղիր, որ այս պզտի ապուշությունը մեր ամենուս, այսինքն՝ հայոց թերություններեն մեկուն տարբեր ձևն է, ամենքիս «օխաներուն սուման» հաց ուտելու ենք Եվրոպիո մեջ, որ թերևս մեզմե ծնած նոր սերունդը պզտի տարբերությունն մը և փոփոխություն մը կրե:
Լևոնին գրեցի, պատասխան չեմ առած: Երամին վերջին գրածը դեռ Լոնդոնե չստացա: Երամը ինձի թուղթ տվավ, կարդացի և շատ հավնեցա: Միհրանը մեր մեջը մեկ հատիկն է, որ պատերազմը այսչափ կսիրե: Ինք եղած է Վենետիկո բոլոր աշակերտաց մեջ վտանգը սիրողը, և իտալական ամենամեծ երևույթի մը մեջ ինքն է եղած, որ «Ժիմնասթիկի» ամեն թափուր գործերը ընելով՝ ամենուն ընելով՝ ամենուն ծափահարությունն ընդունած է:
Անցյալ օր իրեն կսեր կոր, որ թե որ Բուլգարիո պես մենք ալ պզտի հողի մը տեր ըլլայինք, զինքը զորավար կը կարգեինք, Լևոնը՝ Մինիստր դեր աֆեր էթրանժեր, քեզի՝ Բրենս, թե որ թագավորություն ունենայինք՝ թագավոր և ես ծավային սպա:

Քոյդ Շահին 
Էդգար Շահին | Նամակ Արշակ Չօպանյանին Էդգար Շահին | Նամակ Արշակ Չօպանյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 19, 2017 Rating: 5
Технологии Blogger.