Պարույր Սևակ | Անվերնագիր


Եվ ի՞նչ ենք ախար մենք անում, գիտե՞ք։

Կասեք՝ ապրում ենք,
Այնինչ ես կասեմ,
Որ մենք նստել ենք մի մե՜ծ կարուսել՝
Նույն ուղեծիրով անվերջ պտըտվող
Այս Երկրի վրա։

Եվ դուք դրանից ձեզ վատ չե՞ք զգում։
Իսկ ես, ճիշտն ասած. այդ կարուսելից
Գլխապտույտ եմ ունենում հաճախ...

20.XII.1959թ.  
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անվերնագիր Պարույր Սևակ | Անվերնագիր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:09:00 Rating: 5
Технологии Blogger.