Պարույր Սևակ | Ազատությունը


Եվ ա՛յն հասկացա,
Ո՜վ Ազատություն,
Որ կարծեմ շատ ես դու նման աղի.

Երբ քեզ պեղում են՝
Հանում ընդերքից,
Իրենց ձեռքերն են մարդիկ կտրատում,
Ինչպես ապակուց...
Ու երբ լուծվում ես՝
Ճիշտ աղի նման
Դու չես երևում,
Դու համ ես դառնում...
Իսկ եթե չկաս՝
Անհամություն է,
Որ և կարող է կոչվել բռնություն...
Իսկ եթե չկաս՝
Կարող է հոտել
Ե՛վ թանկ սնունդը,
Որ հոգևոր է...
Իսկապես որ դու նման ես աղի։

18.XII.1959թ.     
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ազատությունը Պարույր Սևակ | Ազատությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 02, 2017 Rating: 5
Технологии Blogger.