Պարույր Սևակ | Ես չեմ շտապում


Ես չեմ շտապում։

Շտապում է նա,
Ով ուշանում է։

Ես չեմ ուշանում։

Ու թե տանջվում եմ՝
Ուշացողների երեսից միայն,
Ուշացողների՛,
Որ հաճախ նույնիսկ կարող են կոչվել
Ե՛վ առաջավոր,
Ե՛վ առաջատար։

18.XII.1959թ.


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ես չեմ շտապում Պարույր Սևակ | Ես չեմ շտապում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 02, 2017 Rating: 5
Технологии Blogger.