Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում II


Մի քիչ զարմանք են պատճառում մարդկանց,
Բայց ավելի շատ` անախորժություն...

Փակ դուռ բացելու սուր ճռինչ ունեն,
Հին դուռ փակելու ցավալի թակոց...

Ուրիշի շրթին պաղած են թվում,
Մինչդեռ այրում են իմ բերանը` մի՜շտ...

-Այդ... իմ խոսքե՜րն են:

18.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում II Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում II Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 27, 2017 Rating: 5
Технологии Blogger.