Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում III


Կանաչ մամուռից արցունք է ծորում,
Ծորում է դանդա՛ղ,
Ծորում է անձա՛յն
Ու մեղմիկ ճթթում
Այն քարաժայռի փոքրիկ սանդի մեջ,
Որ ինքն է փորել:

Ճթթում է մեղմի՜կ,
Իսկ իմ ականջում
Դա փոխարկվում է ահեղ դղիրդի՜...

-Անքնությո՜ւնս է:

18.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում III Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում III Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:44:00 Rating: 5
Технологии Blogger.