Պարույր Սևակ | Միաչքանին


Մի աչքով եմ նայում կյանքին:
(Երկրորդ աչքըս ապակուց է):
Եվ մի հատիկ իմ այս աչքով
Շատ եմ տեսնում,
Իսկ երկրորդով՝ ավելի՛ շատ,
Որովհետև
Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով... մի՜շտ երազում...

14.XI.1963թ
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Միաչքանին Պարույր Սևակ | Միաչքանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:20:00 Rating: 5
Технологии Blogger.