
Բերանս է բացվում` մի լայն դռան պես,
Բայց նա -
ծխի պես -
մնում է ներսում
Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս...
Ճչում է, սակայն...
ինչպես քնի մեջ.
Ճիչը դառնում է մի խուլ փնթփնթոց...
Եվ ի՜նչ թափով էլ ինձնից վեր նետեմ`
Նա -
քարի նման -
ներքև է ընկնում...
Ու նմանվում է մի չեղա՛ծ թվի,
Որ չի բաժանվում այլ թվի վրա...
-Այդ...
իմ տանջա՜նքն է:
31.XII.1959թ.
Թիֆլիս
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VIII
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 03, 2017
Rating:
