Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VI


Ետ-ետ են գնում պատերը հանկարծ,
Անվերջ հեռանում,
Դառնում հորիզոն,
Թե՞ հորիզոնն է այնքան մոտենում,
Որ եթե ուզեմ,
Որպես նոր կախարդ,
Իմ զույգ ձեռքերով կարող եմ հունցել
Նրա կապույտը`
Խմորի նման...

Աղմուկ ու ժխոր ողողում են ինձ,
Բայց ինձ չեն կպչում,
Ինչպես ձկանը` ջուրը օվկիանի...

-Իմ... լռությո՛ւնն է:

18.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VI Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VI Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 01, 2017 Rating: 5
Технологии Blogger.