
Ավգուստինուսի այս երկը՝ «Խոստովանանքը»,
կարելի է համարել առաջին ինքնակենսագրությունը եվրոպական գրականության պատմության մեջ:
Հետաքրությունը անձի, նրա ապրումների, ներքին պայքարի նկատմամբ ստիպում է փիլիսոփային
դիմել գրության հեղափոփախական այդ ձևին: Հեղինակը գրում է սեփական անձի կայացման, հասունացման
և ճանաչողական փնտրտուքի և դրամատիկ վայրիվերումների մասին:
Խոստովանության ձևաչափը ենթադրում
է խոսք, որն ուղղված է Աստծուն: Սա մեղքերի թվարկություն չէ: Ավելի շուտ հեղինակը փորձում
է պատասխանել հարցերին, որոնք բացվում են բարեպաշտության փնտրտուքի մեջ գտնվող մարդու
առաջ: Հաճախ նա պատասխանում է իր նամակագիրներին և նրանց հասցեագրում գիրքը:
Ավգուստինուսը առաջարկում է
սեփական կյանքը որպես օրինակ: Բայց դա ոչ թե իդեալի, այլ դարձի օրինակ է: Փիլիսոփան
առանձին ջերմությամբ է հիշում իր մորը՝ Մոնիկային, որը պատվաստել է նրա հոգուն երանելի
և բարեպաշտ կյանքի հավատամքը: Պատմելով իր քրիստոնեական դարձի մասին, նա մի քանի գլուխ
նվիրում է մորը, փառաբանում է նրա բարձր ու ազնիվ բնավորությունը և պատգամում հավատացյալ
ընթերցողին իր աղոթքներում երբեք չմոռանալ սեփական մորն ու հորը:
Գրքի մեջ մտնում են տասներեք
ինքնակենսագրական դրվագներ, որոնք գրված 377-378 թթ. և պատմում են, թե ինչպես է նա
եկել քրիստոնեական դարձի: Համարվելով առաջին ինքնակենսագրական երկը, «Խոստովանանքը»
շուրջ տաս դար օրինակ է ծառայել քրիստոնյա գրողների համար: Այն նկարագրում է փիլիսոփայի
կյանքի երեսուներեք տարիները (երկը գրված է քառասուն տարեկանում) և ներկայացնում է
նրա փիլիսոփայական և աստվածաբանական հայացքների կազմավորումը:
Հեղինակը քննադատում է մանիքեականությունը,
պլատոնիզմը և աստղաբանությունը: Վերջին չորս գրքերում խորհրդածում է խոստովանության
խորհրդի, Գիրք Ծննդոցի, Սուրբ Երրորդության, ժամանակի, հիշողության և լեզվի մասին:
Տես նաև Գրիգոր Նարեկացի Մատյան ողբերգության
Ավգուստինուս Երանելի | Խոստովանանք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 28, 2017
Rating:
