Դեմետրիո Պապարոնի | Գեղեցիկը, բարին և չարը


Հայաստանի Ազգային պատկերասրահը լույս է ընծայել Դեմետրիո Պապարոնիի Գեղեցիկը, բարին և չարը. Ինչպես է քաղաքականությունը ազդել արվեստի վրա վերջին հարյուր տարիների ընթացքում մենագրությունը (իտալերենից թարգմանությունը՝ Սոնա Ավագյան, խմբագիր՝ Արա Խաչիկօղլյան):

Իտալացի արվեստի քննադատ, էսսեիստ, ցուցահանդեսի համադրող Դեմետրիո Պապարոնիի այս գիրքը ներկայացնում է, թե ինչպես է քաղաքականությունն ազդել արվեստի վրա վերջին հարյուր տարիների ընթացքում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Խորհրդային Միությունում, ԱՄՆ-ում, Չինաստանում:
Արշիլ Գորկու կյանքի և ստեղծագործության միջոցով հեղինակն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը:
Պապարոնին 1983 թ. հիմնել է «Tema Celeste» ժամանակակից արվեստի միջազգային ամսագիրը և համանուն հրատարակչությունը, որը ղեկավարել է մինչև 2000 թ.: 1996 – 2008 թթ. Կատանիայի համալսարանի ճարտարապետության բաժնում դասավանդել է մոդեռն և ժամանակակից արվեստի պատմություն: Համադրել է բազմաթիվ ցուցահանդեսներ՝ «Իտալիա – Ամերիկա, վերասահմանված աբստրակցիա» (Սան- Մարինոյի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ, 1993), «Իսպանիա 1957 - 2007» (Պալերմո, 2011), «Իտալական մտագրություններ» (Թել Ավիվի Արվեստի թանգարան, 2007), «Աբստրակցիոնիզմ» (XLV Վենետիկի բիենալե, իտալական տաղավար, 1993), «Անիշ Կուպուր» (Միլան, 2011), «Թոնի Օուսլեր» (Միլան, 2011), «Վան Գուանձի» (Լա Կորունյա, 2015), «Գեղնկարչության սահմանները» (Միլան, 2017): 2017 թ. համադրել է Վենետիկի 57-րդ բիենալեի հայկական տաղավարում և Հայաստանի Ազգային պատկերասրահում Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսը: Տարբեր մենագրությունների՝ «Միմո Պալաֆինո/Բրայան Ինո» (2000), «Ջոնաթան Լասկեր» (2001), «Թիմոթի Գրիֆիլդ-Սանդերս» (2002), «Չակ Քլոուզ» (2002), «Ռաֆայել Մեգալ» (2015), «Նատինե Ուտարիո» (2017), «Ռոնալդ Վենտուրա» (2017) և բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նրա «Գեղեցիկը, բարին և չարը. ինչպես է քաղաքականությունը ազդել արվեստի վրա վերջին հարյուր տարիների ընթացքում» գիրքը (2014) անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը Արշիլ Գորկու կյանքի և ստեղծագործության միջոցով: Դեմետրիո Պապարոնին նաև տեսական գրքերի հեղինակ է, որոնք նվիրված են միջնադարից մինչև մեր օրերը Քրիստոսի և սատանայի պատկերագրությանը:
Դեմետրիո Պապարոնի | Գեղեցիկը, բարին և չարը Դեմետրիո Պապարոնի | Գեղեցիկը, բարին և չարը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:28:00 Rating: 5
Технологии Blogger.