Լուկիանոս | Կյանքը և գործը



Մեծ երգիծաբանի երկերում արտահայտվել և քննադատվել է անտիկ հասարակարգի գաղափարական անկումը՝ փիլիսոփայական մտքի մանրացումը, սնահավատության աճը, գրականության ֆորմալացումը:

Լուկիանոսը իր «Երազ» երկում նկարագրում է իր մանկությունը՝ ծնվել է Սիրիայում, Սամոսատե քաղաքում, աղքատ արհեստավորի ընտանիքում, քանդակագործություն է սովորել: Հունաստանում համառ աշխատանքի շնորհիվ դառնում է հայտնի փաստաբան, «Ճարտասանության Պրոմեթևս» և վերադառնում Արևելք: Կյանքի վերջին տարիները Լուկիանոսը անցկացրել է Եգիպտոսի կուսակալի գրասենյակում, ծառայելով Հռոմում:
Աթենքում Լուկիանոսի փիլիսոփայական ուսումնասիրությունները քննադատական բնույթ են կրում՝ նա ընդօրինակում է իր հայրենակից Մենիպպոսին, որին երբեմն իր երկերում գործող անձ է դարձնում: Նա մեկ իջնում է հանդերձյալ աշխարհ («Ճանապարհորդություն դեպի ստորերկրյա աշխարհ»), մեկ երկինք է ճախրում («Իկարոմենիպպոս»): Հայտնի են Լուկիանոսի հակակրոնական և հակափիլիսոփայական սատիրաները, կյանքի վերջում նա դառնում է էպիկուրական ոճով և սկսում է ծաղրել կինիկներին («Կյանքերի վաճառք», «Ձկնորսը», «Խնջույք»):
Լուկիանոսի երգիծանքը խոր չէ, սրամիտ է, նրբագեղ և բազմազան: Լուկիանոսի կերպարները, սյուժեները, հատկապես ոճը, մեծ ազդեցություն են գործել եվրոպական հեղինակների վրա՝ նրա «Լուկիանոսը կամ ավանակը» հայտնի է Ապուլեոսի լատինական մշակմամբ, Լուկիանոսի սյուժեով է գրված Գյոթեի «Կախարդի աշակերտը» բալլադը, նրա «Ճշմարիտ պատմությունը» օրինակ է ծառայել Ռաբլեի և Սվիֆթի համար, Սերվանտեսն իրեն համարել է Լուկիանոսի աշակերտը:

Տես նաև Արիստոփանես Ամպեր 
Լուկիանոս | Կյանքը և գործը Լուկիանոս | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:58:00 Rating: 5
Технологии Blogger.