Պարույր Սևակ | Անհասցե բացիկ


Թաց փայտի պես՝
Ո՛չ վառվում են,
Ո՛չ էլ հանգչում,
Այլ լոկ մխո՜ւմ:
Ճահճուտի պես՝
Միանգամից չեն չորանում,
Չեն էլ բխում:

Բաց դռներ են անվերջ բախում,
Թխված կուտը նորից թխում:

Շաքարի տեղ շիբ են ծախում,
Ի՜նչ է՝ շիբն էլ սպիտակ է:

Կարծում են, թե կարևորը
Ապրա՜նքը չէ,
Այլ... պիտա՛կը...

17.IV.1955թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անհասցե բացիկ Պարույր Սևակ | Անհասցե բացիկ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 11:36:00 Rating: 5
Технологии Blogger.