Պարույր Սևակ | Ախ, գոնե հավատայիր Աստծուն


Մեկ «հա» - ես ասում, մեկ ասում ես «չէ» -
Ու չեմ հասկանում՝ ո՞ր խոսքիդ կառչեմ,
Ու չեմ հասկանում՝ գլուխըս առած
Ո՞ր սև-անտակը գնամ ու կորչեմ:

Ա՜խ, հավատայի՛ր գոնե աստըծուն,
Որ վրադ ազդեր առածը ծանոթ.
-Աստված «հա»-ն օրհնել,
Օրհնել է և «չէ»-ն,
Բայց անիծել է մեկտեղ «հա ու չէ»-ն...

[1956թ.]

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ախ, գոնե հավատայիր Աստծուն Պարույր Սևակ | Ախ, գոնե հավատայիր Աստծուն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:32:00 Rating: 5
Технологии Blogger.