Պարույր Սևակ | Հոգեբանություն թե ստուգաբանություն


Ծառե՜ր ու ծառե՜ր -
Ծառե՛ր հնացած,
Ծառե՛ր նորացած,
Նորակա՛զմ ծառեր,-

Եվ հողն է թվում
Քիչ առաջ հանգած հսկա վառարան:

Ով մանկությունից
Հազվագյուտ խոսքի որսորդ է դարձել,
Հիմա՝
Անտառում անխոս ման գալիս,
Մի՞թե մի վայրկյան չի կարող կարծել,
Թե շուռ է տալիս
Մի յուրատեսակ հսկա բառարան:

Բառեր ու բառեր -
Բառեր հնացած,
Բառեր նորացած,
Նորակազմ բառեր...

29.IV.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հոգեբանություն թե ստուգաբանություն Պարույր Սևակ | Հոգեբանություն թե ստուգաբանություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 09:28:00 Rating: 5
Технологии Blogger.