Պարույր Սևակ | Իմ կտակը 4


         Գնում եմ -
         Հպա՛րտ
         Եվ ինքնավստա՜հ,
         Սակայն կա մի տեղ,
         Որտեղ - քա՛ջ գիտեմ -
Խեղճանալու եմ ես ինքըս մի օր,
Հենց որ քո գլխին ինձ դարձնեն մահակ,
         Խեղճանալու եմ -
Եվ ո՜ւր էր գոնե ուժեղի կողմից:
Խեղճանալու եմ... խեղճերի ձեռքով:

         Եվ գիտե՞ս՝ ինչպե՛ս:

19.XII.1959 թ.
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Իմ կտակը 4 Պարույր Սևակ | Իմ կտակը 4 Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 17, 2018 Rating: 5
Технологии Blogger.